ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Ապրիլ » 17 » Սաշիկ Աֆյանն` իր պաշտոնանկության եւ «ֆինանսական բուրգի» մասին
18:44
Սաշիկ Աֆյանն` իր պաշտոնանկության եւ «ֆինանսական բուրգի» մասին
Սաշիկ Աֆյանն` իր պաշտոնանկության եւ «ֆինանսական բուրգի» մասին

Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սաշիկ Աֆյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է ինչպես իր պաշտոնանկությունների մասին տարածվող լուրերը, այնպես էլ բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված եւ ղեկավարվող «ֆինանսական բուրգի» մասին խոսակցությունները:

Նա նշեց, որ առաջիկայում իր պաշտոնանկությունը չի սպասվում, «բոլորը թյուրիմացություն է, նման բան չկա»: «Հայաստանի Հանրապետության ոստիկանության որոշումով եւ Հանրապետության նախագահը կարող են ինձ պաշտոնանկ անել, իսկ էդ սուտի խոսակցություններին մի հավատացեք»,- ասաց Սաշիկ Աֆյանը:

Ինչ վերաբերում է «ֆինանսական բուրգի» մասին տեղեկություններին, Սաշիկ Աֆյանն ասաց. «Իմ հետ կապված ոչ մի խնդիր չկա, չի էլ կարող լինել: Իմ անունը չի կարող շրջանառվել, ստերին մի հատավացեք, ես էլ չեմ ստերին հավատում»: Նա նշեց, որ տեղյակ չէ նման «ֆինանսական բուրգի» մասին, եւ ընդհանրապես նման խարդավանքների հետ կապ չունեցող մարդ է: «Ֆինանսական բուրգի» մասին տարածված մյուս տեղեկությունները նա չցանկացավ մեկնաբանել` խնդրելով դիմել ոստիկանության լրատվական ծառայությանը: Իսկ լրատվական ծառայությունը տարածել է հետեւյալ հայտարարությունը:

«Ոստիկանությունը նման ինֆորմացիայի չի տիրապետում եւ տեղեկատվություն ունեցողներին առաջարկում է տրամադրել իրենց ձեռքի տակ ունեցած բոլոր տվյալները: Հավաստիացնում ենք, որ գործին պատշաճ ընթացք կտրվի, եւ հասարակությունը մեկ անգամ եւս կհամոզվի, որ ոստիկանությունը լիարժեք կատարում է օրենքով նախատեսված իր խնդիրները:

Ինչ վերաբերում է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելուն, ինչը այս օրերին լայնորեն քննարկվում է զանգվածային լրատվամիջոցներում, ապա ասենք, որ դա աշխատանքային մոտեցում է եւ լիովին տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության եւ կադրային քաղաքականության շրջանակներում:Ոստիկանության համար սկզբունքային է ծառայության եւ բիզնեսի համատեղման բացառումը, այսպես ասած՝ սերտաճումը հասարակության որոշակի շերտերի հետ, ինչը անխուսափելի է նույն տեղում տեւական աշխատանքի դեպքում ու բացասաբար է ազդում օպերատիվ իրավիճակի եւ ծառայողական գործունեության արդյունքների վրա:  Տվյալ դեպքում, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երեւան քաղաքի կայազորի աշխատանքի արդյունավետությունը նվազել է, ինչն անթույլատրելի է, եւ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեին իրավիճակը շտկելու համար: Ոստիկանությունը կարեւորում է իր առաքելության լիարժեք իրականացումը, իսկ մնացածը անհիմն եւ անիմաստ խոսակցություններ են:

Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, թե Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունից հետո ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ շուտով պաշտոնանկ կարվեն նաեւ ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Խոսք էր գնում մասնավորապես ՀՀ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի, Հունան Պողոսյանի, Ոստիկանական ակադեմիայի տնօրեն Հովհաննես Վարյանի եւ այլոց մասին։ Համենայնդեպս երեկ՝ ուշ երեկոյի դրությամբ, այդ կանխատեսումները չիրականացան՝ վերը նշվա անձինք դեռ իրենց պաշտոններին էին։ Գուցե դա պայմանավորված է նրանով, որ երեկ ՀՀ ոստիկանությունը նշում էր իր օրը։ Թերեւս։ Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը որեւէ հստակ բացատրություն չի տալիս, թե ինչու պաշտոնանկ արեց Ներսիկ Նազարյանին ու նրան փոխարինեց ոչ պակաս ադիոզ Աշոտ Կարապետյանով, որը նույնիսկ Եվրադատարանի պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ սարսափելի բռնությունների է ենթարկել մարդկանց։

Ինչպես արդեն նշել ենք, հիմնավոր կասկածներ կան, որ Ներսիկ Նազարյանը պաշտոնանկ է արվել ՀՀ բարձրաստիճան մի քանի ոստիկանների կողմից ստեղծված եւ նրանց կողմից ղեկավարվող ֆինանսական ապօրինի բուրգի բացահայտման շրջանակում։ Այդ կառույցը խաբեությամբ 2,5 մլն դոլար է կորզել մարդկանցից եւ «պայթել»։ Ուշագրավ է, որ ըստ մեր տեղեկությունների, այդ «ֆինանսական կառույցի» գլխավոր դերակատարներից է նաեւ ՀՀ ոստիկանության մարզային վարչություններից մեկի ղեկավարը, որի անունն առայժմ չի նշվում։ Վերջինս ինչ-ինչ մեքենայություններով  մի քանի հարյուր հազար դոլարի պարտատեր է դարձել։ Իր այդ պարտքը չստանալու պատճառով մոտ 20 օր առաջ դիմակավորված ու մինչեւ ատամները զինված ոստիկանների ուղեկցությամբ ներխուժել է պարտապանի սեփականությունը հանդիսացող բնակարան եւ նրան ստիպել այդ բնակարանը դարձնել իր կամ իր հարազատներից մեկի անունով։ Գործարքն իրականացվել է եւ արձանագրվել ՀՀ պետական կադաստրում: Հոլիվուդյան ֆիլմերի սցեննարներին հարիր ոստիկանական այդ օպերացիան, ի դեպ, իրականացվել է ոչ պաշտոնապես։ Այսինքն՝ ոստիկանության աշխատակիցներն այդ օպերացիայի ժամանակ գործել են որպես ամենասովորական հանցագործներ եւ մարդուն պարզապես ուժով եւ ապօրինաբար ունեզրկել են։ Մի խոսքով, եթե այս  «ֆինանսական կառույցի» գործը սկսեն բացահայտել, պետք է լինեն ոչ թե պաշտոնանկություններ, այլ ձերբակալություններ, ընդ որում՝ զանգվածային...»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Դիտումներ: 468 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: