ՈՒրբաթ, 17.05.2024, 09:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մարտ » 19 » Սաշիկի տղան կրկին միլլիոնանոց ծաղկեփունջ է նվիրել. ՖՈՏՈ
21:02
Սաշիկի տղան կրկին միլլիոնանոց ծաղկեփունջ է նվիրել. ՖՈՏՈ
Սաշիկ Սարգսյանի տղան՝ Նարեկը, որն ամուսնացած էր գաջի գործարանի սեփականատեր Գագիկ Հայրապետյանի աղջկա հետ, եւ որոնք վերջին ամիսներին, ըստ հավաստի տեղեկությունների, ամուսնալուծված էին, Այգեստան 10 փողոցում երեկ երեկոյան մի հսկա ծաղկե կոմպոզիցիա էր տեղադրել, որի վրայի սլաքը ուղղված էր դեպի կնոջ տան դուռը: Փողոցում տեղադրված հսկա կոմպոզիցիան շատերին էր հետաքրքրել, փողոցով անցնող ավտոմեքենաները կանգնում՝ լուսանկարում էին Նարեկի թանկարժեք նվերը:
Ծաղիկներն այսօր առավոտյան արդեն այնտեղ չէին: Երեւանում նմանատիպ ծաղկեփնջեր պատրաստում է մեկ ծաղկի սրահում, որտեղ կոմպոզիցիաների արժեքը 500 հազար դրամից մինչեւ 50 միլիոն դրամ է:
Նյութի հրապարակումից րոպեներ անց համացանցում իրարանցում սկսվեց թեմայի շուրջ, մի քանի մեկնաբանություններ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Voskan Sargsyan` թշվառ վիճակում գտնվող հիվանդները պետությունից իրենց հասանելիք անվճար դեղը չեն ստանում, ասում են` բյուջեում փող չկա, սրանք էլ ժանտախտի ժամանակ խրախճանք են սարքում
Armine Sayadyan առաջի դեպքը չի,ոչինչ,էս մեկն ավելի էժան է....

Арман Гаспарян Հայաստանը երբեք քաղաքակիրթ երկիր չի դառնա, երբեք: Ու Եվրոպայի անունը Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն տալու, որովհետեւ Եվրոպայում սենց բանի համար ոչ միայն նախագահը, այլեւ ողջ Ազգային ժողովն ու կառավարությունը հրաժարական կտային:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ապրիլին Սաշիկի տղան նման մի թանկարժեք ծաղկեփունջ էլ տեղադրել էր Հյուսիսային պողոտայում: Մինչ կպարզվեր, որ ծաղկեփունջը Սաշիկի որդու նվերն է իր հարսնացուին, անցորդները ենթադրում էին, թե ինչ-որ կազմակերպություն ծաղկեփունջ ը տեղադրել է Երեւանի կենտրոնում՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի:

                 

նյութը` zham.am
Դիտումներ: 457 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: