ՈՒրբաթ, 17.05.2024, 06:51 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 2 » Սեդրակ Քոչարյանին մերժեցին
13:08
Սեդրակ Քոչարյանին մերժեցին
Սեդրակ Քոչարյանին մերժեցին
Ուռուցքաբանական ախտորոշիչ նոր կենտրոնի շինարարական աշխատանքների մրցույթին մասնակցել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն պատկանող «Այգեձոր» ընկերությունը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հորեղբորորդուն պատկանող ընկերությունը: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Հետաքրքիր է, որ այս երկու ընկերություններից եւ ոչ մեկը չի շահել մրցույթը: Քոչարյանի որդին ամեն կերպ փորձում էր շահել այդ մրցույթը, բայց չկարողացավ: Կենտրոնը կառուցվում է Մրցունակության հիմնադրամի հովանավորությամբ եւ լինելու է այդ ոլորտում գերհզոր կենտրոն: 

Շինարարական աշխատանքների մրցույթը, սակայն, շահել է ինչ-որ MML ընկերություն, որը առաջին հայացքից ոչինչ չի ասում, եւ թվում է, թե այն կապ չունի որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Բայց դա` առաջին հայացքից: 

«Ժամանակի» տեղեկություններով` MML-ը պատկանում է Լավրենտի Միքայելյանին: Ավելի շուտ` այդ ընկերությունը ստեղծել է ինքը, բայց հետո փոխանցել որդուն: Եվ ընկերության անունն էլ որդու անուն-ազգանուն-հայրանվան առաջին տառերն են. MML` Միքայելյան Միքայել Լավրենտիի: 

Ներկայացնենք Լ. Միքայելյանի հետ կապված մի քանի մանրամասներ: Վերջինս «Էներգացանցշին» ՍՊԸ խորհրդի նախագահն ու սեփականատերն է, եւ որ ամենակարեւորն է` Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի ու էներգետիկական հարցերի ենթահանձնաժողովի նախագահն է: Լ. Միքայելյանը բոլորովին էլ պատահական մարդ չէ. նա կապեր ու հարաբերություններ ունի իշխանական վերնախավում: Ժամանակին նա կապ ուներ Ռ. Քոչարյանի հետ եւ որոշակի գործունեություն է ծավալել Լեռնային Ղարաբաղում: Դրանից հետո նա կապեր է հաստատել նաեւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատի հետ: 

Լ. Միքայելյանը 1998թ. ընդամենը 80.000 դոլարով սեփականաշնորհել է իր ղեկավարած «Էներգացանցշին» ընկերությունն ու կից հանրակացարանի Բաբայան փողոցի ամբողջ հատվածը: Ընդամենը 15.000 դոլարով էլ սեփականաշնորհել է այդ ընկերության ճաշարանը:

«Էներգացանցշին» ընկերությունը գտնվում է Ազատության պողոտայի եւ Բաբայան փողոցի խաչմերուկում` Բաբայան 10/1 հասցեում: Լավ պատկերացնելու համար` նշենք, որ այդ շենքը Ազատության պողոտայի սկզբնամասի հենց առաջին եւ անկյունային շենքն է, որն ունի յուրահատուկ ճարտարապետական արժեք եւ անմիջապես նայում է հայտնի «Հաղթանակ» այգուն: Սակայն սեփականատերը տարիներ առաջ անթույլատրելի շինարարություն սկսեց այդ անկյունային հատվածում, փչացրեց շենքի ճարտարապետական տեսքն ու մինչեւ այժմ այն թողեց կիսակառույց վիճակում:

Մամուլում հրապարակումներ կային, որ «Էներգացանցշին» ընկերությունն իր նախորդից՝ սովետական տրեստից ժառանգել է շատ հարուստ կարողություն: Ընկերությանը պատկանող բազաները լի են եղել տեխնիկայով ու շինարարական նյութերով: 

Ի դեպ, 88-ի երկրաշարժից հետո այդ տրեստը շինարարական այլ ընկերությունների հետ միասին ունեցավ Հայաստան օգնություն մտած տեխնիկայի իր բաժինը: Այս ահռելի ժառանգությունը, ասում են, Լ. Միքայելյանը արժեզրկելով՝ փոխանցել է արդեն ընկերությունների հաշվեկշռին: Եվ հավանաբար հենց այդ գողացած հարստության հաշվին էլ նա իր որդիների համար շինարարական ընկերություն է հիմնել, իսկ ինքը կարողացել է մուտք գործել իշխանական տարբեր կառույցներ, այդ թվում` Հանրային խորհուրդ, որ իր կապերի միջոցով կարողանա շինարարական մրցույթներ ապահովել որդիների ընկերությունների համար: 

Այնպես որ` Հայաստանում եւ ոչ մի խոշոր մրցույթ` լինի դա շինարարական, թե այլ ոլորտում, պատահական մարդ չի չի շահում»:

Դիտումներ: 464 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: