ՈՒրբաթ, 17.05.2024, 07:52 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 25 » Սերգո Կարապետյանը գյուղացու խնդիրներին ծանոթ չէ
16:19
Սերգո Կարապետյանը գյուղացու խնդիրներին ծանոթ չէ
            Սերգո Կարապետյանը գյուղացու խնդիրներին ծանոթ չէ
  Հայաստանի մթերող որոշ ընկերություններ, հիմնականում՝ մանր, ֆինանսական խնդիրներ ունեն և այս տարի դեռ չեն սկսել մթերումներ իրականացնել: Ինչպես Արարատի մարզի գյուղացիները տեղեկացրել էին «Առաջին լրատվական»-ին, նույնիսկ մի քանի փոքր վերամշակողներ փակվել են կամ միացել խոշորներին: Մեկնաբանելով այս տեղեկությունները՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պատասխանեց. «Ես փաստ չունեմ: Այսօր բոլորը ֆինանսական խնդիրներ ունեն: Մենք աշխատում ենք օգնել իրենց: Ես ավելի շատ մանրերին եմ օգնում, քան խոշորներին: Ես օգնել եմ Արմավիրի մարզի «Լևոն» կազմակերպությանը, Շամշադինի պահածոների գործարանին: Ուզում ենք մարզերում ստեղծել վերամշակող փոքրիկ ձեռնարկություններ ու պետական ծրագրով ենք դա անում»:

Խնդիրն այն է, որ ձեռնարկությունները դեռ չեն կարողացել իրացնել անցած տարվա պահածոները, մի կողմից էլ ճնշում են բանկերը` վարկերը վերադարձնելու խնդիր կա, և ստացվում է, որ նոր հումք մթերելու համար ֆինանսական միջոցներ չկան: Եվ այսօր հանրապետությունում մթերող ձեռնարկությունները կարելի է մատերի վրա հաշվել:

Ըստ Ս.Կարապետյանի` Արարատում մթերում են «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանը, ՄԱՊ-ը և «Լևոն» ՍՊԸ-ն (Հոկտեմբերյանի նախկին գործարանը), «Բորոդինոն» 2-րդ օրն է՝ լոլիկ է մթերում, բայց ավելի ցածր գնով, քան մյուս ձեռնարկությունները: Նախարարի տվյալներով` այս տարի դեղձը մթերվում է 50-60 դրամով, ծիրանը՝ 60-100 դրամով, լոլիկը՝ 34-35 դրամով, վճարումն էլ կատարվում է 1 շաբաթվա ընթացքում: Էջմիածնի պահածոների գործարանը դեռ չի մթերում, սակայն նախարարը վստահեցրեց, որ այն շուտով կաշխատի: 

«Առաջին լրատվական»-ի հարցին` շատ գյուղացիներ բողոքում են վարկային խնդիրներից, չեն կարողանում վարկերը մարել ու դրա պատճառով լքում են իրենց տունն ու հողը և մեկնում արտագնա աշխատանքի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ խնդիրները նախկին վարկերի հետ են կապված, որոնք բարձր տոկոսադրույքներով են. «Բայց այնպիսի հարցեր չկան, որ մարդու ձեռքից տուն ու հող վերցնեն, մի դեպք չկա, բանկն էլ միջոցներ է ներդրել, ուզում է ետ բերել»:

Նախարարը հայտնեց, որ պետական աջակցությամբ սուբսիդավորվող վարկերից օգտվել են 35 հզ. 600 գյուղացիական տնտեսություններ, և դրանցից ոչ մեկը պրոբլեմատիկ չէ: Ընդհանուր տրամադրվել է 7.5մլրդ վարկային ռեսուրս: Թե ի՞նչ ծավալի կամ քանի՞ գյուղացի է առևտրային բանկերից վարկ վերցրել, Ս.Կարապետյանը տվյալներ չունի: 

Իրականում նախարարը լավ տեղեկացված չէ նաև այն գյուղացիների ճակատագրից, որոնք հենց գյուղատնտեսական նպատակների համար վերցրած վարկերի պատճառով զրկվել են տնից ու հողից: Ինչպես ավելի վաղ «Առաջին լրատվական»-ին տեղեկացրել էին Կենտրոնական բանկից, 2011 թ. ընթացքում գյուղացիներին տրամադրված վարկերից չի վերադարձվել մոտ 200 մլն դրամի վարկ, որի դիմաց բռնագանձվել է մոտ 10 հողակտոր և այլ գույք (փոխադրամիջոց, անասուններ և այլն): Իսկ սրանք միայն ծաղիկներն են, քանի որ գյուղվարկերի տակ ճկռած գյուղացիները, մեր պետության նման, վարկը փակելու համար նոր վարկ են վերցնում, օրինակ՝ սպառողական: 

ՀՀ բանկային ընդհանուր համակարգի կողմից գյուղատնտեսության ոլորտին 2010 թ. ընթացքում տրամադրվել է 63.5 մլրդ դրամի, իսկ 2011 թ. ընթացքում` 90.5 մլրդ դրամի վարկ: 
Դիտումներ: 347 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: