ՈՒրբաթ, 17.05.2024, 06:44 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 22 » Սերգոն գիտի՞ ինչպես է ապրում գյուղացին(VIDEO)
23:05
Սերգոն գիտի՞ ինչպես է ապրում գյուղացին(VIDEO)

  Մինչ գյուղնախարար Սերգո Կարապետյանն առատ բերք ստանալու համար առաջարկում է քահանաներին օրհնել դաշտերը, մինչ Սերժ Սարգսյանը կառավարությանը կոչ է անում դեմքով շրջվել դեպի գյուղը, գյուղացին կոչերից քոչում է գյուղից, տնից, հայրենիքից:

Կառավարության տրամադրած կարտոֆիլի սերմերը, սիլիտրան գյուղացիների մեծ մասին այս տարի այդպես էլ չեն հասել, ասում են՝ այստեղ էլ գործում է հայտնի խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, ստանում է նա, ով մոտ է կանգնած գյուղապետարաններին: Մասիսցիները խորհուրդ են տալիս գյուղնախարարին խոսելու փոխարեն գոնե մեկ անգամ այցելել իրենց դաշտերը՝ մոտիկից ծանոթանալու գյուղացու իրական խնդիրներին:

Մասիսում հիմա կարտոֆիլ հավաքելու իսկական սեզոնն է, դեռ մի բան էլ անցել է, գյուղացին հապաղում է հավաքել, քանի որ հավաքելուց հետո բերքը իրացնելու խնդիր ունի, մինչդեռ կարտոֆիլն այսօր արժեք չունի՝ գյուղացին մեկ կիլոգրամը հանձնում է 40 դրամով, մինչդեռ անցյալ տարի 150 դրամ էր: Գյուղացիներից շատերը վարկ են վերցրել, սակայն բերքն այնքան է էժանացել, որ նույնիսկ բերքի վրա ներդրված գումարի կեսը չեն կարողանում ետ բերել: 1in.am-ի հետ զրույցում գյուղացին նշել է, որ մյուս տարի կդադարի զբաղվել հողագործությամբ:

 Գյուղացիների հետ շփումներից մի բան պարզ է դարձել... գյուղացին ոչ մի սպասելիք չունի պետությունից: Գյուղացին մեն-մենակ հողի հետ կռիվ է տալիս ու ապրում վաղվա լավ օրվա հույսով:
Դիտումներ: 417 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: