ՈՒրբաթ, 17.05.2024, 04:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Փետրվար » 13 » Սերժ Սարգսյան. Երկրին բարձր վարձատրվող ավելի շատ աշխատատեղեր են անհրաժեշտ
18:08
Սերժ Սարգսյան. Երկրին բարձր վարձատրվող ավելի շատ աշխատատեղեր են անհրաժեշտ
Սերժ Սարգսյան. Երկրին բարձր վարձատրվող ավելի շատ աշխատատեղեր են անհրաժեշտՀայաստանին, առաջին հերթին, բարձր վարձատրվող հնարավորինս ավելի շատ աշխատատեղեր են անհրաժեշտ: Այդ մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտնել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

 «Ես վերստին համոզվեցի, որ դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհը մենք կարող ենք անցնել միայն համատեղ աշխատանքով: Դրա համար մեզ հարկավոր է յուրաքանչյուրի համար արժանապատիվ կյանք ապահովել: Բարեգործությամբ դրան չես հասնի: Իսկ մեր ժողովուրդը ծույլ չէ, որպեսզի հույսը բարեգործության վրա դնի: Չեմ ասում, թե դա բնավ պետք չէ: Բայց ավելի լավ է այն, որ յուրաքանչյուրը սեփական աշխատանքով կարողանա իր համար բարեկեցություն ստեղծել: Առաջին հերթին դրա համար անհրաժեշտ է հնարավորինս ավելի շատ բարձր վարձատրվող աշխատատեղեր ստեղծել: Յուրաքանչյուրն իր ընտանիքի համար անհրաժեշտ միջոցներ վաստակելու հնարավորություն պետք է ունենա:  Անցյալ տարի մենք գրանցել էինք շուրջ 7% տնտեսական աճ: Տնտեսական աճը եւ աշխուժությունը շատ կարեւոր ցուցանիշներ են, սակայն երբ տնտեսական ակտիվությունը բյուջետային միջոցների չի վերաճում, այն մնում է թղթի վրա:

Այդ հարցը լուծելու համար մենք պետք է վերանայենք հին ձեռնարկությունների վերականգնման հարցը, նրանց, որոնք կարող են մրցունակ լինել: Միաժամանակ, մենք պետք է  նոր արտադրությունների ստեղծման մասին մտածենք: Այնտեղ, որտեղ հնարավոր է, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այն ապրանքները, որոնք հնարավոր է արտադրել մեր երկրում, այլ ոչ թե ներմուծել, արտադրվեն այստեղ: Մեր արտադրանքի համար մենք փորձում ենք շուկաներ գտնել, քանի որ մեր ներքին սպառումն այնքան էլ մեծ չէ, եւ մեծ ծավալներով աշխատանքի համար ձեռնարկությունները պետք է կարողանան արտահանել իրենց արտադրանքը:   Մենք բիզնեսի համար դրական պայմաններ ստեղծելու ջանքեր ենք գործադրում: Վերջին երկու տարիներին միջազգային կազմակերպությունների գնահատականները մեր մամուլը մանրամասն լուսաբանել է:  Մենք շատ բանի ենք հասել, սակայն պետք է ավելի առաջ շարժվենք: Ապահով Հայաստանի կարող ենք հասնել միայն ջանասիրաբար աշխատելով», – նշել է Սերժ Սարգսյանը:

Դիտումներ: 367 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: