ՈՒրբաթ, 17.05.2024, 06:50 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 21 » Սերժ Սարգսյանը ծանոթացել է Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքներին
13:58
Սերժ Սարգսյանը ծանոթացել է Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքներին
                           

  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:

Ինչպես տեղեկանում ենք նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, քաղաքապետը Հանրապետության նախագահին զեկուցել է վերոնշյալ և Երևան քաղաքում 2012թ. իրականացվող ճանապարհաշինարարական այլ ծրագրերի ընթացքի վերաբերյալ՝ ներկայացնելով նաև մայրաքաղաքի ճանապարհաշինարարական հեռանկարային ծրագրերը:

Նշվել է, որ Երևան քաղաքի 2005-2020թթ. գլխավոր հատակագծով նախատեսված Երևանի օղակաձև արագընթաց մայրուղու բաղկացուցիչ մաս կազմող Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցումը նպատակ ունի թեթևացնել երթևեկության հոսքերը դեպի քաղաքի կենտրոնական հատվածը։ Արդյունքում՝ զգալիորեն կթեթևանա Լենինգրադյան փողոցի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Աթենքի փողոցի, Իսակովի պողոտայի երթևեկությունը, միաժամանակ կապահովվի Կիևյան կամրջից անմիջական երթևեկություն դեպի Իսակովի պողոտա։

Ներկայում իրականացվում է Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու և շուրջ 1.9 կմ ուղետարների կառուցման շինարարությունը։ Նախատեսվում է երկու տրանսպորտային հանգույցների լուծում՝ Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի հետ հատումներում։ Մայրուղուն զուգահեռ նախատեսվում է ջրատարի, հեղեղային և կենցաղային կոյուղու, գազատարի և արտաքին լուսավորության, կապի ստորգետնյա մագիստրալ հաղորդակցուղիների տեղադրում։ Նախագահին զեկուցվել է, որ 2012թ. օգոստոսի 20-ի դրությամբ իրականացվել են շինարարական աշխատանքների շուրջ 60%-ը և հողային աշխատանքների՝ 80 %-ը։ Ավտոմայրուղու շինարարության ավարտման ժամկետ է սահմանվել 2013թ. փետրվարի 1-ը։

Երևան քաղաքում 2012թ. նախատեսված ճանապարհաշինարարական այլ ծրագրերի ընթացքի վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի զեկուցման համաձայն, ներկայում աշխատանքներ են իրականացվում Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ավտոճանապարհի կառուցման և Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկի վերակառուցման ուղղությամբ, իսկ Սիլիկյան և Ծարավ Աղբյուր փողոցների վերակառուցման, ինչպես նաև Արամի և Բուզանդի փողոցների կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են:
Դիտումներ: 405 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: