ՈՒրբաթ, 17.05.2024, 07:52 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մարտ » 1 » Shell. Գազն ու Արեւը կդառնան հիմնական էներգակիրներ
20:38
Shell. Գազն ու Արեւը կդառնան հիմնական էներգակիրներ
Նավթի նկատմամբ համաշխարհային պահանջարկն իր գագաթնակետին կհասնի 2035-2040 թվականներին, իսկ հիմնական էներգակիրներ կդառնան գազն ու արեւային էներգիան: Նման կանխատեսում է արված Shell նավթաին ընկերության՝ համաշխարհային էներգետիկային նվիրված հետազոտությունում:

Հետազոտությունը նախատեսում է համաշխարհային էներգետիկայի զարգացման երկու սցենար, որոնք փորձագետներն անվանել են «Լեռներ» եւ «Օվկիանոսներ»: Առաջինը նախատեսում է, որ հիմնական էներգակիր պետք է դառնա բնական գազը, ինչը կարող է տեղի ունենալ արդեն 2030 թվականին: Երկրորդ սցենարը գլխավոր դերը տալիս է արեւային էներգիային, որը հիմնական էներգակիր կդառնա մոտ 2070 թվականին: Բացի այդ, երկու սցենարներն էլ նախատեսում են ածխաթթու գազի արտանետումների նվազում մինչեւ գրեթե զրոյական մակարդակի:

Առաջին սցենարը ենթադրում է տնտեսական զարգացման չափավոր տեմպեր: Այդ կանխատեսման համաձայն, բնապահպանության տեսանկյունից առավել գերադասելի բնական գազը դուրս կմղի ածուխն էլեկտրաէներգետիկայից եւ ավելի լայն տարածում կստանա տրանսպորտի ոլորտում: Հարյուրամյակի ավարտին ճանապարհներով հիմնականում երթեւեկելու են թեթեւ ու բեռնատար ավտոմեքենաներ՝ հագեցած ջրածնային ու էլեկտրական շարժիչներով: Էլեկտրակայաններում, նավթավերամշակող գործարաններում եւ արդյունաբերական այլ օբյեկտներում լայնորեն կիրառվելու է ածխաթթու գազի արտանետումները որսալու տեխնոլոգիան, ինչը թույլ կտա մինչեւ 2060 թվականը զրոյականի հասցնել CO2-ի արտանետման մակարդակը:

Մեկ այլ գործոն կդառնա ատոմային էներգետիկայի ոլորտի արագ աճը, որի բաժինն էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրությունում 2060 թվականին կկազմի մոտ 30%: Այդ փոփոխությունների արդյունքում էներգետիկ համակարգում՝ սկսած 2030 թվականից, ջերմոցային գազերի արտանետումները կկրճատեն:

Երկրորդ սցենարի համաձայն, հասարակության կողմից դիմադության ու պետական միջոցառումների ձեռնարկման ու տեխնոլոգիաների ներդրման դանդաղ գործընթացի արդյունքում կսահմանափակվի ատոմային էներգետիկայի զարգացումը եւ Հյուսիսային Ամերիկայից դուրս բնական գազի բաժնի աճը: Ածուխը կշարունակի լայնորեն օգտագործվել էլեկտրաէներգետիկայի սեկտորում:

Չունենալով լուր քաղաքական աջակցություն՝ CO2-ի չեզոքացման տեխնոլոգիան դանդաղ է ներդրվելու: Հարյուրամյակի կեսերին տվյալ տեխնոլոգիան կօգնի չեզոքացնել ածխաթթու գազի ընդամենը 10%-ը: Նման ցածր տեմպերը պատճառ կհանդիսանան, որ «Օվկիանոսի» սցենարը 30 տարով հետ կման «Լեռների» սցենարից:

Էներգակիրների բարձր գները կխթանեն բիովառելիքի արտադրությունը ու դժվարամատչելի նավթի արդյունահանումը: Նավթի պահանջարկը կշարունակի աճել նաեւ 2040 թվականից հետո, իսկ ավտոտրանսպորտային միջոցների մեծամասնությունը կշարունակի աշխատել հեղուկ վառելիքով: 
Դիտումներ: 415 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: