ՈՒրբաթ, 17.05.2024, 10:02 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 25 » Շեշտակի փոփոխություններով միայն հնարավոր կլինի շտկել իրավիճակը և երկիրը դնել կայուն զարգացման ճիշտ ճանապարհի վրա
23:31
Շեշտակի փոփոխություններով միայն հնարավոր կլինի շտկել իրավիճակը և երկիրը դնել կայուն զարգացման ճիշտ ճանապարհի վրա

Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրանցել է հետևյալ հայտարարությունը.

 

«Այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրանում է՝ մինչև 35000 դրամ: «Բարգավաճ Հայաստանը» բնականաբար չէր կարող կողմ լինել նման չնչին բարձրացմանը և ձեռնպահ քվեարկեց՝ ելնելով այն համոզմունքից, որ ամեն դեպքում պետք չէ խանգարել նույնիսկ այդ 2500 դրամի հավելմանը քաղաքացիների աշխատավարձին:Կառավարությունն իր հնգամյա ծրագրով խոստացել է նվազագույն աշխատավարձի առնվազն կրկնապատկում։ Դժվար չէ հաշվարկել, թե նման չնչին տեմպերով շարժվելու դեպքում երբ կունենանք 65 հազար դրամ նվազագույն աշխատավարձ։


Այս հարցի քննարկմամբ և քվեարկությամբ մենք նորից առերեսվեցինք մի ցավալի իրականության, երբ կառավարությունը, հակառակ այն փաստին, որ նախորդ հինգ տարիներին վարած քաղաքականությունը եղել է անարդյունավետ, դեռևս որևէ ցանկություն չունի ինչ-որ փոփոխություններ մտցնել տնտեսական քաղաքականության մեջ: 

Սրա վկայությունը ոչ միայն նվազագույն աշխատավարձն ընդամենը 2500 դրամով ավելացնելու փորձն էր, այլ նաև այն, որ վերջերս կառավարությունը լրջորեն քննարկում է հարկային օրենքում հնարավոր փոփոխությունները և եկամտահարկը 20 տոկոսից 30 տոկոս բարձրացնելու հնարավորությունը: Դրան գումարվում է նաև ԲՀԿ-ի, ինչպես նաև այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների մերժումը: Այդ նախաձեռնություններն այնպիսին էին, որ էապես կնպաստեին տնտեսության խթանմանը:

Ես շարունակում եմ պնդել, որ մեր տնտեսության ներկա ծանր վիճակի հիմնական պատճառը կառավարության վարած քաղաքականությունն է: 

Նախ, կառավարությունը պետք է հրաժարվի առայսօր իր ընտրած առաջնային թիրախներից՝ ամեն գնով սղաճի զսպումից և բյուջեի իրականացումից, և դրա փոխարեն գլխավոր թիրախ դարձնի տնտեսության աճը, աշխատատեղերի ստեղծումը և կենսամակարդակի բարձրացումը:

Երկրորդ, կառավարությունը իր ֆինանսական միջոցները պետք է ուղղի ոչ թե տնտեսության առաջարկի մասի խթանմանը, այլ՝ պահանջարկի, որի պարագայում միայն հնարավոր կլինի նպաստել տնտեսական աճին: 

Երրորդ, այսօր տնտեսության վիճակը ենթադրում է կառավարության կողմից ընդլայնողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն, այլ ոչ թե զսպողական, որը կառավարությունը՝ որոշ բացառություններով, իրականացրել է նախորդ տարիներին: 

Վերջապես, ժամանակն է, հատկապես հաշվի առնելով ամենաբարձր մակարդակով վերջերս առավել բաց հնչած քննադատությունները, որ կառավարությունը վճռականություն ցուցաբերի և իրականացնի տնտեսությունը ծանր վիճակից դուրս հանելու համար այդքան անհրաժեշտ խորքային բարեփոխումները, առաջին հերթին՝ հարկային վարչարարության ոլորտում:

Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են: Կարծում եմ՝ տնտեսական քաղաքականությունում մտածողության, ապա՝ կոնկրետ քաղաքականության շեշտակի փոփոխություններով միայն հնարավոր կլինի շտկել իրավիճակը և երկիրը դնել կայուն զարգացման ճիշտ ճանապարհի վրա»:

Դիտումներ: 371 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: