ՈՒրբաթ, 17.05.2024, 05:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 16 » Շուկան ողողված է անորակ էլեկտրական լամպերով
17:42
Շուկան ողողված է անորակ էլեկտրական լամպերով
                                     Հայաստանյան շուկան ողողված է էլեկտրական անորակ լամպերով


  Վերջերս ''Փաստինֆո''-ն անդրադարձել էր հայաստանյան շուկայի` անորակ լամպերով հեղեղված լինելուն: Թղթակցի հետ զրույցում Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը նշել էր, որ էլեկտրական լամպերի փաթեթավորման վրա չկա տեղեկություն ոչ դրանց ծագման, ոչ սերտիֆիկացման, ոչ էլ որակական ցուցանիշների մասին: Էլեկտրական լամպերի շուկայի վերահսկողությամբ պետք է զբաղվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը:
  Տեսչության պետի տեղակալ Արարատ Սարգսյանը նշել է, որ տեսչությունն այս տարվա ընթացքում ընդամենը մեկ բողոք է ստացել` կապված անորակ լամպերի հետ: Ինչ վերաբերում է ստուգումներին, Ա. Սարգսյանի խոսքով` էլեկտրական լամպերը ներառված են կենցաղային նպատակով օգտագործվող ցածր լարման սարքավորումների ոլորտում, որը բավականին մեծ է, մինչդեռ տեսչության աշխատողների քանակը քիչ է: Այդ պատճառով էլ ըստ նրա` տեսչությունում այս տարեսկզբին ստեղծվել է մոնիթորինգի բաժին, որը զբաղվում է նման ուսումնասիրություններով:
  ''Այս ոլորտում ուսումնասիրություն դեռ չենք կատարել, քանի որ կան ավելի հրատապ հարցեր: Կամաց-կամաց կուսումնասիրենք ու կտանք լիարժեք պատկերը'',- նշել է Ա. Սարգսյանը:
  Հարցին` արդյոք տեղյա՞կ են, թե անորակ լամպերը որտեղից են ներկրվում և ընդհանրապես ինչպես են հայտնվում շուկայում, տեսչության պետի տեղակալը պատասխանել է. ''Ես հստակ չեմ կարող ասել, քանի որ այս ոլորտում մենք դեռ ուսումնասիրություններ չենք իրականացրել այն աստիճանի, որ կարողանամ ձեր հարցերին լիարժեք պատասխանել'': Բայց որ լամպերն անորակ են, տեսչության պետի տեղակալը համոզվել է նաև առանց հատուկ ուսումնասիրությունների` անձնական փորձով. ''Ինքս էլ եմ շատ դժգոհ, լամպը մեկ շաբաթ էլ չի ծառայում նպատակին, այրվում է: Երևի եթե քաղաքացիներն էժանը չգնեն, մի քիչ ավելի վճարեն, թանկը գնեն, գուցե մեկ շաբաթվա փոխարեն երկու ամիս օգտագործեն'':
Տեսչության պետի տեղակալը հերքել է նաև մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, թե լամպերի շուկայում վերջին ստուգումներն իրականացվել են 2008-2009թթ: ''Ստուգումներ եղել են և՛ 2011թ., և՛ այս տարի: Երևի ինչ-որ թյուրիմացություն է եղել, քանի որ մենք ստուգումներ անցկացնում ենք: Հիմա տարվում է աշխատանք, որպեսզի կարողանանք ունենալ այս ոլորտի ամբողջական պատկերը'':
  Իսկ մինչ լամպերի շուկայի վերաբերյալ վերջնական պատկերն ստանալը, տեսչության պետի տեղակալը քաղաքացիներին խորհուրդ է տալիս ապրանք գնելիս պահանջել սերտիֆիկատը: Ըստ նրա` քանի դեռ մեր քաղաքացիները չեն հասել այն մակարդակին, որ պարտադիր պահանջեն սերտիֆիկատ, շուկան կլինի դժվար վերահսկելի, քանի որ շատ են դեպքերը, երբ ապրանքները վաճառվում են առանց սերտիֆիկացման:
Դիտումներ: 414 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: