ՈՒրբաթ, 17.05.2024, 07:53 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 16 » Սիրիահայերի ներհոսքը ՀՀ որոշ դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. տնտեսագետ
14:12
Սիրիահայերի ներհոսքը ՀՀ որոշ դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. տնտեսագետ
                         Սիրիահայերի ներհոսքը ՀՀ որոշ դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. տնտեսագետ

  Սիրիահայերի ներհոսքը Հայաստան, հնարավոր է, որոշ դրական ազդեցություն ունենա երկրի տնտեսության վրա, քանի որ սիրիահայերի մի մասը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Նման տեսակետ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Սամվել Ավագյանը՝ նշելով, որ եթե այդ ձեռնարկատիրական ջիղը հաստատվի Հայաստանում, միանշանակորեն, դրական ազդեցություն կունենա: 

«Մենք դեռ չգիտենք, թե զարգացումները ինչ ընթացք կստանան, բայց արդեն իսկ կան նախաձեռնություններ Հայաստանում բիզնես սկսելու, բիզնեսը Հայաստան տեղափոխելու ուղղությամբ: Խոշոր ներդրումների մասին խոսք չի կարող գնալ, բայց թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության որոշ ոլորտներում կամ փոքր ու միջին բիզնեսում ներդրումներ կարող են կատարվել»,- ասաց Ս. Ավագյանը: 

Ըստ տնտեսագետի՝ սիրիահայերի ներհոսքը այնքան մեծ չէ, որ խոսենք պահանջարկի ստեղծման մասին. «Մի քանի հարյուր մարդու մասին է խոսքը, որը պահանջարկի վրա այնքան չի ազդում: Եթե ամբողջ համայնքը գար Հայաստան, պահանջարկի էական փոփոխություն կարող էր լինել»:
Դիտումներ: 392 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: