ՈՒրբաթ, 17.05.2024, 08:30 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 23 » Սիրիահայերն ազատվել են 65 հազար դրամ պետական տուրքի վճարումից
19:17
Սիրիահայերն ազատվել են 65 հազար դրամ պետական տուրքի վճարումից
Սիրիահայերն ազատվել են 65 հազար դրամ պետական տուրքի վճարումից

Հաշվի առնելով Սիրիայի ներկայիս պատերազմական իրավիճակը, քաղաքական հնարավոր զարգացումները, այդ երկրում բնակվող մոտ 100 հազար հայերին սպառնացող վտանգը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ կառավարությունը շտապ միջոցներ է ձեռնարկում մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու, նրանց վերադարձը հայրենիք  հնարավորինս դյուրացնելու  համար։

Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ եւ ներկայացմամբ, կառավարությունը որոշել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար 65 հազար դրամ պետտուրքից ազատել ազգությամբ հայ օտարերկրյա այն քաղաքացիներին կամ ՀՀ քաղաքացիներին, ում մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը։

Մինչեւ այդ ՀՀ սփյուռքի նախարարության առաջարկով ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմնարկներում տալու վերաբերյալ:

Գործադիրի որոշմամբ Հայրենիք վերադարձող ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց տրվում է  ՀՀ մուտքի վիզա՝ հիմնականում մինչեւ  21 օր ժամկետով  գտնվելու իրավունքով, եւ հաշվի առնելով, որ տվյալ պարագայում սիրիահայերը, իրենց համար չծրագրված, շարունակեցին  իրենց կեցությունը Հայաստանում, առաջացավ նրանց տրված վիզաները  երկարաձգելու, ինչպես նաեւ կացության կարգավիճակ ստանալու անհրաժեշտություն: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 14.1. հոդվածի համաձայն՝ մուտքի արտոնագրի երկարաձգելու յուրաքանչյուր օրվա համար գանձվում է պետական տուրք՝ բազային տուրքի 50 տոկոսի չափով, իսկ ըստ 14-րդ հոդվածի 8-րդ կետի՝  ՀՀ  կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար բազային տուրքի 105-150-ապատիկի չափով: Բնականաբար, նյութական ծանր պայմաններում հայտնված սիրիահայերի պարագայում մուտքի արտոնագիրը երկարաձգելու կամ կացության կարգավիճակ ստանալու համար սահմանված պետական տուրքի  գանձումը խնդրահարույց է: Ուստի՝ որոշմամբ սահմանվել է, որ ազգությամբ այն հայ  օտարերկրյա քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը՝ կազատվեն ՀՀ մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու կամ կացության իրավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար պետական տուրքի վճարումից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լիբանանում եւ Սիրիայում բնակվող հայերի համար մեծ խնդիրներ են առաջանում Հայաստան գալու եւ ՀՀ անձնագիրը մեր երկրում ստանալու հարցում, ՀՀ սփյուռքի նախարարության մշակմամբ եւ ներկայացմամբ Կառավարությունը որոշում ընդունեց ազատել ՀՀ մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու կամ կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար պետական տուրքի վճարումից:

Մեկ այլ որոշմամբ, լրացումներ են արվել այն պետությունների ցանկում, որոնց քաղաքացիները ՀՀ քաղաքացու անձնագիր կարող են ստանալ  օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմնարկներում:

Նշված որոշումների ընդունմամբ, փաստորեն Սիրիայի մեր հայրենակիցների յուրաքանչյուր ընտանիք հնարավորություն է ունենում տնտեսել շուրջ 5000 ԱՄՆ դոլար՝ կրճատելով անձնագիր ստանալու համար Հայաստան այցելությունների համար ծախսերն ու ազատվելով պետական տուրքի վճարումից:


Դիտումներ: 418 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: