ՈՒրբաթ, 17.05.2024, 08:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 5 » Սիրիահայերը հանդիպել են գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ
21:08
Սիրիահայերը հանդիպել են գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ
Սիրիահայերը հանդիպել են գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ

Հայաստանի սփյուռքի նախարարությունը պարբերաբար կազմակերպում է հանդիպում-խորհրդակցություններ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող սիրիահայերին անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն ապահովելու նպատակով:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեկտեմբերի 5-ին գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրվող սիրիահայերը հնարավորություն ունեցան Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ  պարզաբանումներ ստանալ  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից:

Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահը  գյուղատնտեսությունը գերակա ուղղություն է հայտարարել, մշակվում ու իրականացվում են  ոլորտի զարգացմանը նպաստող բազմաթիվ ծրագրեր: Ուսումնասիրվում եւ ներդրվում  է համաշխարհային փորձը, բերքատվության արդյունավետությունը ապահովելու նպատակով վերանայվում ու կատարելագործվում են տեխնոլոգիաները: Գյուղնախարարի խոսքով  գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն են ուղղված  ցածր տոկոսադրույքով վարկային ծրագրերի ներդրումը, ներկրված գյուղատնտեսական պարագաների ու տեխնիկայի ներմուծման դեպքում ԱԱՀ-ից ազատումը: Նախարարը հավաստիացրեց, որ սիրիահայերի կողմից գյուղատնտեսական գործունեություն ծավալելու հստակ որոշման պարագայում պետությունը կօժանդակի կազմակերպության գրանցման, տարածքի որոնման, անհրաժեշտ խորհրդատվության, բիզնեսի ուղղորդման հարցում:

Այնուհետեւ  ՀՀ սփյուռքի եւ գյուղատնտեսության նախարարները պատասխանեցին սիրիահայերին հուզող հարցերին:

Հանդիպմանը ներկա էին նաեւ  Հայկական բերքի առաջմղման (ՀԲԱ) կենտրոնի ներկայացուցիչները, ովքեր ներկայացրեցին Հայաստանում ջերմոցային տնտեսությունների զարգացման, խաղողի քիշմիշ տեսակի այգիների հիմնման  ծրագրերը: Այնուհետեւ պատասխանեցին  սիրիահայերի հարցերին, որոնք  վերաբերում էին  ջերմոցային գործունեություն սկսելու դեպքում վարկերի ստացման հնարավորություններին,  Հայաստան ագրոտեխնիկա ներմուծելու առանձնահատկություններին: Խորհրդակցության մասնակիցները պարզաբանումներ ստացան  հակակարկտային տեխնիկայի  կիրառման եւ գյուղատնտեսության ոլորտի հնարավոր ռիսկերի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց սիրիահայերի Հայաստանում հաստատվելու եւ գյուղատնտեսության զարգացմանը մասնակցելու որոշումը: Նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ գյուտաղտնեսության նախարարին՝ անհրաժեշտ մասնագիտական պարզաբանումների համար:


Դիտումներ: 358 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: