ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 2 » Սոցիալական ապահովության ոլորտի 3 հիմնական խնդիրները. Արտեմ Ասատրյանն ամփոփեց պաշտոնավարման 100 օրը
20:34
Սոցիալական ապահովության ոլորտի 3 հիմնական խնդիրները. Արտեմ Ասատրյանն ամփոփեց պաշտոնավարման 100 օրը

2013 թ. սոցիալական ապահովության ոլորտում կլինեն 3 գերակա խնդիրներ՝ կենսաթոշակային բարեփոխումներ, ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրում եւ երեխաների իրավունքների պաշտպանություն: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը:

Ա. Ասատրյանը նշեց, որ կենսաթոշակային բարեփոխումների առումով արդեն ընդունվել են 50 օրենքներ, 2014 թ. հունվարի 1-ից ներդրվելու է բազմաստիճան կենսաթոշակային համակարգ: Արդենմ իսկ ներդրվել է նոր տեղեկատվական շտեմարան՝ սեպտեմբերից իրականացվում է նոր տեղեկատվական համակարգով թոշակների վճարումը, զուգակցելով հին համակարգի հետ: 2013 թ. հունվարից ամբողջական անցում կկատարվի նոր համակարգին, որը նվազագույնի կհասցնի կոռուպցիոն ռիսկերը:

Երկրորդ գերակա խնդիրը՝ ինտեգրված սոցիալական համակարգի ներդրման ծրագիրը հաստատվել է հուլիսին, իսկ 2013 թ. փորձնական ծրագիր կիրականացվի Արարատի մարզում: Սա նշանակում է մեկ պատուհանի սկզբունքի կիրառում, քաղաքացի-տեսուչ շփումների նվազագույն մակարդակ: Կներդրվի սոցիալական աշխատողի ինստիտուտը, որը կգնահատի ընտանիքի կարիքները, որից հետո կիրականացվի համալիր ինտեգրված սոցծառայությունների մատուցում:

Ինչ վերաբերում է երեխաների իրավունքների պաշտպանությանը, ապա Ա. Ասատրյանն ասաց, որ մեծ ուշադրություն կդարձվի հատուկ կարիքներով երեխաների հաստատությունների խնդիրներին: Բացի այդ՝ կիրականացվի մանկատների բենբաթափում; 2013 թ. կդադարի գործել  «Զատիկ» մանկատունը, որը կսկսի մատուցել ցերեկային եւ ժամանակավոր խնամքի ծառայություններ: Այդպիսով՝ կմնան 6 մանկատներ, որից 3-ը՝ հատուկ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

Դիտումներ: 423 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: