ՈՒրբաթ, 17.05.2024, 05:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Ապրիլ » 23 » Սուպերմարկետները բոլոր երկրներում էլ խնդիրներ են ստեղծում. հարցազրույց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հետ
16:16
Սուպերմարկետները բոլոր երկրներում էլ խնդիրներ են ստեղծում. հարցազրույց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հետ
Սուպերմարկետները բոլոր երկրներում էլ խնդիրներ են ստեղծում. հարցազրույց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հետԲելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապրիլի 15-17-ին տեղի է ունեցել ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստ, որին մասնակցել է նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նիստում քննարկվել են Հայաստանի համար գործնական նշանակություն ունեցող մի շարք կարեւոր հարցեր: 

Պրն Շաբոյան, ի՞նչ գործնական հարցեր եք քննարկել Մինսկում:

Մրցակցության ոլորտում կան հարցեր, որոնք ընդհանրական են ԱՊՀ բոլոր երկրների համար: Այս առումով հատուկ ուշադրություն է դարձվում 3 ուղղությունների վրա. նավթամթերքի շուկա, դեղերի շուկա եւ մանրածախ առեւտուր:

Նավթամթերքի շուկայում գնագոյացման հարցերը խնդրահարույց են համարյա բոլոր երկրներում; Ռուսաստանում մեծ ծավալի ուսումնասիրություններ են իրականացրել, մինչեւ 600 մլն դոլարի տուգանքներ են նշանակել: Երկրորդ՝ բոլոր երկրների հակամենաշնորհային մարմիններն էլ նշում են, որ դեղերի շուկայում կան գների մեծ տատանումներ, որոնք հասարակական մեծ հնչեղություն են ստանում: Դեղերի ոլորտում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չարաշահումները շատ են բոլոր երկրներում էլ:

Հաջորդը մանրածախ առեւտրի ոլորտն է: Բոլոր երկրներում էլ խոշորացում է գնում, խոշոր առեւտրային ցանցերի ընդլայնման շնորհիվ կենտրոնացվածության աստիճանը բարձրանում է: Սուպերմարկետները, օգտագործելով իրենց դիրքը, շուկայում մուտքի խոչընդոտներ են ստեղծում, մատակարարների համար տարբերակված մոտեցումներ են կիրառում կամ տարբեր պայմաններ են առաջարկում, այսպիսով՝ սահմանափակում են մրցակցությունը:

Այս երեք խնդիրները համընդհանոր են ԱՊՀ բոլոր երկրներում, եւ որոշում կայացվեց համատեղ միջոցառումների մասին:

Որպես Հայաստանի ներկայացուցիչ, հատկապես ինչի՞ վրա ուշադրություն դարձրիք:

Հայաստանի անունից հարց բարձրացրինք ապրանքային նշանների հետ կապված, ու պարզվեց, որ այն եւս համընդհանուր է:  «Սիա ֆարմ» ընկերությունը բողոքով դիմել է մեր հանձնաժողովին այն մասին, որ «Նաթուր փրոդուկտ ինթերնեյշնլ» ընկերությունը մեր մտավոր սեփականության գործակալությունում գրանցել է «անտիգրիպին» անունով դեղն ու խոչընդոտում է մյուսների կողմից նմանատիպ դեղերի ներմուծմանը: Իսկ «Սիա ֆարմ» ընկերությունը ներկրում է  «անտիգրիպին մաքսիմում» կամ «անտիգրիպին անվի» անվանումով դեղեր, որոնք նույնպես ռուսական արտադրության են, սակայն ավելի էժան են վաճառում; «Նաթուր փրոդուկտ ինթերնեյշնլը» գրանցելով «անտիգրիպին» անվանումը՝  հասել է նրան, որ մյուս ընկերություններն իրավունք չունեն այլ արտադրողի նմանատիպ դեղերը ներկրել: «Սիա ֆարմը» դիմել է դատարան, սակայն դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Նաթուր փրոդուկտ ինթերնեյշնլի»՝ հիմնվելով մտավոր սեփականության գործակալության դիրքորոշման վրա; Արդյունքում՝ «Սիա ֆարմ» ընկերությունը դուրս է եկել շուկայից: Այս վարույթը հարուցելիս տեղյակ էինք, որ նմանատիպ մի վարույթ իրականացվել է Ռուսաստանում, ու այնտեղ «Նաթուր փրոդուկտ ինթերնեյշնլի» գործողությունները ճանաչվել են հակամրցակցային՝ կիրառելով պատասխանատվության խիստ միջոց: «Նաթուր փրոդուկտ ինթերնեյշնլը» դատական կարոգ բողոքարկել է Ռուսաստանի հակամրցակցային մարմնի որոշումը, սակայն դատը պարտվել է: Հետաքրքիրն այն է, որ այս նույն խնդիրը կա նաեւ ԱՊՀ այլ երկրներում, այսինքն՝ ռուսական «Նաթուր փրոդուկտ ինթերնեյշնլ» ընկերությունը ԱՊՀ այլ երկրներում եւս գրանցում է արանքային նշաններ ու մուտքի խոչընդոտ ստեղծում այլ ընկերությունների համար: Ղազախստանի հակամենաշնորհային ծառայությունը առաջարկեց ապրանքային նշանների մասով ստեղծել միասնական տեղեկատվական բազա, որպեսզի հակամենաշնորհային մարմինները հնարավորություն ունենան տեղեկանալ, թե որ երկրում ինչպիսի ապրանքային նշաններ կան գրանցված:

Բայց եթե ապրանքային նշանը գրանցվում է, պետք է որոշակի պաշտպանվածության մեխանիզմներ գործեն:

Տվյալ դեպքում՝ ապրանքային նշանը գրանցվում է հատուկ հակամրցակցային գործունեություն իրականացնելու համար: Չի կարելի թույլ տալ, որ հեղինակային իրավունքն օգտագործվի մրցակցության սահմանափակման նպատակով; Ռուսաստանի հակամենաշնորհային մարմինը հիմնավորել է, որ «անտիգրիպինը» հատուկ անուն չի, համընդհանուր անվանում է: Կան անուններ, որոնք չպետք է գրանցվեն, քանի որ համընդհանուր նշանակություն ունեն: «Անտիգրիպինի» հետ կապված կարող են բազմաթիվ ածանցյալ անվանումներ լինել, քանի որ այն հիվանդության անունն է բնորոշում:

Հայաստանում շատերին կհետաքրքրի մանրածախ առեւտրի վերաբերյալ կայացած քննարկումը:

Որոշեցինք համատեղ շտաբում մշակել միասնական կանոններ, որպեսզի հասկանանք, թե խոշոր ցանցերի ո՞ր գործողությունները կարող են մրցակցությունը սահմանափակել, որը՝ ոչ: Բոլորս էլ գիտենք, որ սուպերմարկետները տարբերակված մոտեցումներ են ցուցաբերում մատակարարների նկատմամբ, սկսած ապրանքների ցուցադրումից, վերջացրած վճարման պայմաններով: Գնալով կենտրոնացվածությունն ուժեղանում է, ցանցերը եւ ներմուծողին, եւ արտադրողին իրենցից կախվածության մեջ են գցում: Այս խնդիրը միշտ մեր ուշադրության կենտրոնում է գտնվել, նույնիսկ Համաշխարհային բանկին խնդրեցինք ուսումնասիրել եւ առաջարկներ ներկայացնել:

Ասեցիք, որ քննարկել եք նավթամթերքի շուկան: Վերջերս հայտնի գործիչներից մեկը հայտարարեց, որ Հայաստանում  բենզինի գները չեն փոփոխվում նույնիսկ այն դեպքում, երբ միջազգային շուկայում նավթի գները էապես տատանվում են: Իրոք բենզինի գինը կարելի է դիտարկել որպես ցուցի՞չ այս շուկայում մրցակցության աստիճանը բնորոշելու համար:

Նման հայտարարություն անելը ճիշտ չէ: Բենզինի եւ դիզվառելիքի գինը չպետք է համեմատել Նյու Յորքի բորսայում նավթի գների փոփոխության հետ եւ ենթադրել, որ այդ փոփոխությունները պետք է Հայաստանում անմիջապես արտացոլվեն: Բացի նավթից՝ բենզինի գնի վրա ազդող այլ գործոններ եւս պետք է հաշվի առնել, պետք է գնահատել նաեւ բենզինի գինն այն երկրներում, որտեղից ներկրում ենք: Սա բարդ շուկա է, որտեղ կան գնի լագային ազդեցություններ: Այդ շուկան ունի կենտրոնացվածության բարձր աստիճան աշխարհի բազմաթիվ երկրներում: Ռուսաստանի մեր գործընկերները նշում են, որ շատ դեպքերում այս շուկայի խոշոր խաղորդներն օգտվում են այն հանգամանքից, որ գնի փոխանցման մեխանիզմները բավականին բարդ են եւ հակված են չարաշահումների: ԱՊՀ երկրները որոշեցին համատեղ ուսումնասիրություններ իրականացնել, որին ցանկություն են հայտնել միանալ նաեւ ԱՄՆ մրցակցության պաշտպանության մարմինը, մի շարք եվրոպական մարմիններ:

Դիտումներ: 372 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: