ՈՒրբաթ, 17.05.2024, 04:40 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 22 » Սփյուռքահայ ներդրողից խլված շենքում շարունակում են տարածքներ վաճառել
20:14
Սփյուռքահայ ներդրողից խլված շենքում շարունակում են տարածքներ վաճառել
Սփյուռքահայ ներդրողից խլված շենքում շարունակում են տարածքներ վաճառել

NEWS.am-ը նամակ է ստացել «Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնություն» կազմակերպությունից այն մասին, որ ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի միջոցներով կառուցված շենքում բնակարանների ապօրինի օտարում է տեղի ունենում:

Նամակում նշված է, որ Էդմոնդ Խուդյանի բազմաթիվ ահազանգերից հետո 2011 թ. մայիսի 3-ին «կանխամտածված սնանկության» փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ամերիկահայ գործարարը դիմում է ներկայացրել ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի նախագահին եւ հայտնել, որ իր ներդրումների հաշվին հիմնադրված «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Եսայանը, չարաշահելով Էդմոնդ Խուդյանի եւ տասնյակ գնորդների (հիմնականում սփյուռաքահայ) վստահությունը, շինարար Վլադիսլավ Մանգասարյանի եւ ընկերության մասնակից Ղեւոնդ Ղալումյանի հետ մեկտեղ օտարել են ընկերությանը պատկանող Մաշտոցի 33ա հասցեի 5 հարկանի եւ 33/1 հասցեի 13  հարկանի շենքերի տարածքները, գրպանել են միլիոնավոր դոլարներ եւ սնանկացրել ընկերությունը: Սակայն ՊԵԿ-ի եւ դատախազության անգործության պայմաններում քրեական գործով մինչ օրս ոչ կասկածյալներ կան, ոչ մեղադրյալներ: Ավելին` Վլադիսլավ Մանգասարյանը նախաքննության ընթացքում շարունակում է շենքում բնակարանների վաճառքը եւ նրան ոչ ոք չի էլ փորձում կանգնեցնել:

Նշենք, որ խոսքը այն նույն շենքի մասին է, որի բնակիչները օրերս դիմում- բողոք  էին հղել նախագահ Սերժ Սարգսյանին` հայտնելով շենքում ստեղծված հակասանիտարական վիճակի մասին: Շենքի կառուցումն ավարտվել է 2009 թ.,  բայց մի շարք խնդիրներ չեն լուծվել: Մաշտոցի պողոտայի 33/1 շենքում հիմա տիրում է անմխիթար վիճակ, այն վերածվել է աղբանոցի:

Դիտումներ: 447 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: