Կիրակի, 19.05.2024, 03:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մայիս » 10 » Սպառողական նվազագույն զամբյուղի ապրանքակազմը հեռու է բավարար լինելուց
14:27
Սպառողական նվազագույն զամբյուղի ապրանքակազմը հեռու է բավարար լինելուց
Հայաստան. սպառողական նվազագույն զամբյուղի ապրանքակազմը հեռու է բավարար լինելուց

Ինչպես հայտնի է, մեր երկրում սպառողական նվազագույն զամբյուղի արժեքի հաշվարկի հիմքում 12 ապրանքախմբեր են: Նշենք, որ ԱՄՆ-ում սպառողական զամբյուղում հաշվարկված են ավելի քան 300 ապրանք եւ ծառայություն, Անգլիայում` 350, Գերմանիայում` 475: Սկզբունքորեն, սակայն, տարբերություն չկա,  թե ինչպես հաշարվել «զամբյուղը», եթե պարենային ապարանքակազմը լիարժեք սնունդ է ապահովում...

Սակայն մեր նվազագույն զամբյուղի  պարենային ապրանքակազմը հեռու է այդպիսին լինելուց:

Համեմատելով Ռուսաստանում հաստատված նվազագույն զամբյուղի բաղադրիչների հետ` նշենք, որ մեր սպառողական զամբյուղում, օրինակ, հավկիթը մեկ շնչի հաշվով տարեկան կազմում է 110 հատ, Ռուսաստանում` 200 հատ: Մեզ մոտ շաքարի ցուցանիշը կազմում է  տարեկան 8,9 կգ, Ռուսաստանի դեպքում` 21,2 կգ:

Ի զարմանս բոլորի` իր մրգերով հայտնի Հայաստանը, այդ նորմայով եւս զիջում է  իր հյուսիսային հարեւանին: Ռուսաստանում տարեկան շնչի համար  նախատեսված է  45,0 կգ, մեզ մոտ` 41,6 կգ: Նույնքան է նաեւ բանջարեղենի չափաբաժինը:

Սակայն մենք էլ «հպարտանալու» տեղ ունենք: Հացամթերքի մասով մեր երկրում նորման մի փոքր բարձր է ռուսական նորմայից`  168,3 կգ` նրանց  126,5 կգ-ի դիմաց: Հիշեցնենք, որ կալիորիականությամբ  հացամթերքը գերազանցում է  ավելի թանկարժեք մսին եւ ձկանը, ինչի շնորհիվ էլ ապահովվում է  օրական նվազագույն  2232 կիլոկալորիան:

Բացի նշվածից, կան նաեւ այլ թերություններ:  Այս տարվանից Ռուսաստանում «զամբյուղը» հաշվարկվում է  պարզեցված մեթոդով. նրա մի մասը կազմում է  պարենամթերքը, մյուս մասը` ոչ պարենային ապրանքներն ու ծառայությունները: Մեր «զամբյուղի» պարագայում պարենամթերքի բաժինը 56,5% է, ինչն ավելի վատ է, քան ռուսական ցուցանիշը:

Սակայն մեր «զամբյուղի» ամենամեծ թերությունն այն է, որ այն օրենքի ուժ չունի, եւ այն ընտանիքներին, որոնց շնչին ընկնող միջին եկամուտն ավելի ցածր է, քան «զամբյուղը», փոխահատուցում չի տրվում:

Ընթացիկ տարեսկզբի տվյալներով` մեզ մոտ «Փարոս» ծրագրով աղքատության նպաստ ստանում է գրեթե 101 հազ. ընտանիք կամ 0,4 մլն մարդ: Արդյունքում, թեեւ մեր երկրում «աղքատ» է համարվում 1,2 մլն մարդ,  նրանցից 0,8 միլիոնը ոչ մի օգնություն չի ստանում պետությունից:

Ալբերտ Խաչատրյան

Դիտումներ: 417 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: