ՈՒրբաթ, 17.05.2024, 08:31 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 2 » Սպառողների վստահության ինդեքսը նվազել է. ԿԲ
20:21
Սպառողների վստահության ինդեքսը նվազել է. ԿԲ
 Սպառողների վստահության ինդեքսը 2012 թ. երրորդ եռամսյակում կազմել է 46.5%: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ինդեքսը նվազել է 4.5%-ով, իսկ նախորդ եռամսյակի նկատմամբ՝ 2.9%-ով:

Սպառողների վստահության ինդեքսն իրենից ներկայացնում է սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված միջին թվաբանական փոփոխություն: Այն բաղկացած է 2 մասից` ընթացիկ պայմանների ինդեքս (հարցերը վերաբերել են ներկա իրավիճակին) եւ ապագա պայմանների ինդեքս (հարցերը վերաբերել են ապագային):

Ընթացիկ պայմանների ինդեքսը 40.6 % է, իսկ դա նշանակում է, որ հարցվածների կեսից ավելի դեռեւս դրական չեն գնահատում իրենց ներկա վիճակը: Ավելին՝ ՀՀ ներկաիս տնտեսական իրավիճակի վերաբերյալ տնային տնտեսությունների գնահատականի ինդեքսը 24.8% է՝ նախորդ եռամսյակի 30.3%-ի համեմատ;

Ապագա պայմանների ինդեքսը 52.3% է: Թեեւ այս ինդեքսը եւս նվազել է (2012 թ. երկրորդ եռամսյակում 54% էր), սակայն քաղաքացիներն ընդհանուր առմամբ պահպանել են ապագայի նկատմամբ լավատեսությունը:

Նշենք, որ ավելացել են խոշոր գնումներ կատարելու մասին դրական պատասխանները: Հարցվածների 53.4% խոստովանել է, որ 2012 թ. երրորդ եռամսյակում խոշոր գնում է կատարել (երկրորդ եռամսյակի 50%-ի համեմա), իսկ 54.4%-ը պատրաստվում է խոշոր գնում կատարել ապագայում (նախորդ եռամսյակի 54.1%-ի համեմատ):

Դիտումներ: 494 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: