ՈՒրբաթ, 17.05.2024, 06:44 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 26 » ՍՊԱՅԿԱ-ն մինչեվ դեկտեմբերի 20-ը խաղողը կգնի 1 կգ դիմաց 300 դրամով
23:34
ՍՊԱՅԿԱ-ն մինչեվ դեկտեմբերի 20-ը խաղողը կգնի 1 կգ դիմաց 300 դրամով
ՍՊԱՅԿԱ-ն մինչեւ դեկտեմբերի 20-ը խաղողը կգնի 1 կգ դիմաց 300 դրամով

«ՍՊԱՅԿԱ» ընկերությունը պատրաստ է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 20-ը մթերել 1կգ-ի դիմաց 300 դրամով հետեւյալ տեսակի որակյալ խաղող` Իծան պտուկ եւ Սեւ Հայաստան: Այս մասին նշված է «ՍՊԱՅԿԱ» ընկերության տարածած հայտարարության մեջ։

Ընկերությունը կոչ է անում մեր բոլոր ֆերմերներին պահուստավորված խաղողը վաճառել մինչեւ նշված ժամկետի ավարտը, քանի որ ՌԴ առեւտրային ցանցերի հետ ընկերության պայմանագրերը նախատեսում են մատակարարումներ այդ ժամկետներում: «Խնդրում ենք հաշվի առնել նաեւ, որ պահուստավորված խաղողի որակը այդ ժամկետներից հետո չի համապատասխանում արտահանման համար անհրաժեշտ չափանիշներին»,- նշված է հայտարարությունում:

Տեղեկացնենք, որ «ՍՊԱՅԿԱ» ընկերության կողմից ՀՀ-ի գյուղատնտեսության եւ տրանսպորտի ոլորտում 2010-2012թ. իրականացված ներդրումների շրջանակներում ստեղծվել է թարմ եւ վերամշակված գյուղմթերքը դեպի արտերկրյա շուկաներ արդյունաբերական մաշտաբներով արտահանումն ապահովող ենթակառուցվածք: Ըստ հաղորդագրության՝ ընկերության նպատակը հայկական թարմ ու վերամշակված գյուղմթերքի համար արտերկրյա պարենային շուկաներում կայուն դիրքերի ապահովումն ու ՀՀ-ից արտահանման ծավալների խթանումն է:

Ստեղծված ենթակառուցվածքների շնորհիվ 2012թ.-ին մթերվել ու արտահանվել են հետեւյալ ապրանքատեսակները`

    ավելի քան 800 տոննա կաղամբ

    ավելի քան 2500 տոննա խաղող

    ավելի քան 2000 տոննա ծիրան

    ավելի քան 700 տոննա դեղձ

    ավելի քան 400 տոննա կեռաս

Ներկայումս ընկերությունը լայնամաշտաբ մատակարարումների ծրագրեր է մշակել ՌԴ խոշոր առեւտրային ցանցերի հետ խաղողի մատակարարման շուրջ: Նախատեսվում է արտահանել ավելի քան 4000 տոննա:

Նախորդ տարվա համեմատությամբ ընկերությունը իր արտահանման ծավալները ավելացրել է ավելի քան 30 տոկոսով:

Ընկերությունը 2012թ-ի աշնանը համալրել է իր համակազմը եւս 30 նոր բեռնատարներով եւ հանդիսանում է Հարավային Կովկասի ամենադինամիկ եւ մեծ սեփական բեռնատարներով տրանսպորտային կազմակերպությունը: Ընկերության կողմից բեռնափոխադրումներ են իրականացվում ինչպես Հայաստան-Եվրոպա ու ԱՊՀ ուղղություններով, այնպես էլ Եվրոպական երկրներից դեպի ԱՊՀ երկրներ եւ հակառակը:

2013թ-ին ընկերությունը կմեկնարկի պտուղ բանջարեղենի վերամշակման գործարանը, որի շնորհիվ տարեկան նախատեսվում է մթերել ու վերամշակել ավելի քան 15000 տոննա պտուղ-բանջարեղեն:

Ընկերությունը ուղղակիորեն աշխատում է ավելի քան 4000 ֆերմերների հետ ՀՀ բոլոր մարզերում: Սպայկա ընկերության հովանավորությամբ պարբերաբար տարբեր համայնքներում խորհրդատվություններ են անցկացվում միջազգային շուկաների պահանջներին բավարարող պտուղ-բանջարեղենի ճիշտ ագրոտեխնիկայի կիրառման վերաբերյալ:

Իրականացվող ծրագրերի շնորհիվ հնարավոր է առաջատար դիրքեր զբաղեցնել միջազգային պարենային շուկաներում հայկական ապրանքների համար, նպաստել ՀՀ-ի պարենային եւ տրանսպորտային անվտանգության ապահովմանը,  նպաստել ՀՀ-ում կորիզավոր եւ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրության ծավալների կայուն ընդլայնմանը,  ինչպես նաեւ լրացուցիչ լծակներ ձեռք բերել ՀՀ-ում պարենային մթերքների գնաճի զսպման համար:

Դիտումներ: 403 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: