ՈՒրբաթ, 17.05.2024, 06:09 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 6 » Spyker ընկերությունը Saab-ի անվճարունակ ճանաչվելու պատճառով ամերիկյան General Motors-ից պահանջել է 3 մլրդ դոլար
22:30
Spyker ընկերությունը Saab-ի անվճարունակ ճանաչվելու պատճառով ամերիկյան General Motors-ից պահանջել է 3 մլրդ դոլար
                         
  Հոլանդական ավտոարտադրող Spyker ընկերությունը Saab-ի անվճարունակ ճանաչվելու պատճառով ամերիկյան General Motors-ից պահանջել է 3 մլրդ դոլար:

  Համապատասխան հայցը ներկայացվել է Միչիգան նահանագի, Արևելյան շրջանի Շրջանային դատարան օգոստոսի 6-ին: Այդ մասին նշվում է Spyker-ի մամլո հաղորդագրության մեջ: 

  1990 թ. GM-ը գնել էր Saab-ը, սակայն 20 տարի անց այն վաճառեց հոլանդական Spyker-ին, որը նպատակ ուներ վերականգնել Saab-ի արտադրությունը: Անցյալ տարվա գարնանը շվեդական ընկերության արտադրությունը դադարեցվեց մատակարարներին ու աշխատակազմին ունեցած պարտքի պատճառով: Հոկտեմբերին Spyker-ը, որն այդ ժամանակ կոչվում էր Swedish Automobile և հետո միայն վերադարձրեց իր հին անվանումը, պայմանավորվածություն էր ձեռք բերել չինական Pang Da և Youngman ընկերությունների հետ 100 մլն եվրոյով Saab-ը վաճառելու շուրջ: 

  GM-ից տեղեկացրեցին, որ կապված ընկերության վերավաճառքի հետ հնարավոր է տեխնոլոգիաների և բաղադրիչների մատակարարման դադարեցում, քանի որ դա ձեռք չի տալիս բաժնետերերին: Ամերիկյան ավտոարտադրողը գործարքը արգելափակեց, մտավախություն ունենալով, որ տեխնոլոգիաների փոխանցումը չինացիներին կարող է վնասել չինական և այլ երկրների շուկաներում GM-ի մրցունակությանը: Դրանից հետո շուտով Saab-ը հայտարարություն տվեց իր անվճարունակ լինելու մասին:

  Spyker-ում նշում են, որ GM-ի դեմ ուղղված հայցի նպատակն է փոխհատուցում ստանալ ամերիկյան ընկերության անօրինական գործողությունների հետևանքով կրած իրենց վնասների դիմաց:

  Հոլանդական ավտոարտադրողը վստահ է, որ GM-ը կանխամտածված գործողությունների է դիմել Saab-ին անվճարունակության հասցնելու համար: GM-ի մամլո քարտուղար Ջեյմս Քեինը նշում է, որ դժվարանում է դրան (հայց ներկայացնելուն) հավատալ, և իր խոսքերով՝ իրենց ընկերությունը դեռ տեղեկություն չունի, որ Spyker-ն իրենց դատի է տվել: 
Դիտումներ: 438 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: