ՈՒրբաթ, 17.05.2024, 06:50 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 9 » ՍՏՈՐԱԳՐՎԵՑԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ
00:04
ՍՏՈՐԱԳՐՎԵՑԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ
                                          
  ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Եվրոպական ներդրումային բանկի Արևելյան քաղաքականության և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Հեյնս Օլբերսը  օգոստոսի 7-ին ստորագրեցին <<Հայաստանի Հանրապետության պետական սահմանի <<Բագրատաշեն>>, <<Բավրա>> և <<Գոգավան>> անցման կետերի արդիականացում>> 30.316 մլն եվրո և <<Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի>> 6.5 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրերը:
<<Հայաստանի Հանրապետության պետական սահմանի <<Բագրատաշեն>>, <<Բավրա>> և <<Գոգավան>> անցման կետերի արդիականացում ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի գերժամանակակից ենթակառուցվածքներ` գործարար աշխարհի և առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովման և սահմանը հատող անձանց և ապրանքների օրինական շարժը հեշտացնելու համար: Այդ թվում՝ Բագրատաշեն, Բավրա և Գոգավան պետական սահմանի անցման կետերում բարելավել սահմանային անվտանգությունը, հեշտացնել Հայաստանի և Վրաստանի միջև ու այնուհետ դեպի ԵՄ երկրներ շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների օրինական շարժը, զարգացնել սահմանների կառավարման ոլորտի պատասխանատու մարմինների կարողությունները, որը նրանց թույլ կտա իրականացնել Եվրամիության սահմանների համալիր կառավարման սկզբունքները, բարելավել սահմանամերձ համայքների բնակիչների կենսապայմաններն ու ենթակառուցվածքները:
<<Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի>> նպատակն է բարելավել ՀՀ Տավուշի, Լոռիի, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում 17 բնակավայր սպասարկող` <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ կողմից շահագործվող ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու) և ջրի մաքրման օբյեկտների վերակառուցումն ու արդիականացումը: Մասնավորապես` նախատեսվում է բարձրացնել 300.000 սպառողներին մատուցվող ծառայությունների որակը` զգալիորեն երկարացնելով խմելու ջրի մատակարարման տևողությունը, որը ներկայում կազմում է միջինում ավելի քիչ, քան 14 ժամ, ինչպես նաև ապահովել ջրի որակի լիարժեք համապատասխանությունը միջազգային ստանդարտներին: Եվրոպական ներդրումային բանկի Արևելյան քաղաքականության և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Հեյնս Օլբերսը  և <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը ստորագրեցին նաև <<Փոքր համայնքների ջրային ծրագրի>> ծրագրային համաձայնագիրը, համաձայն որի <<Հայջրմուղկոյուղին>> պետք է ապահովի վերոնշյալ ծրագրի իրականացումը: 
Դիտումներ: 430 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: