ՈՒրբաթ, 17.05.2024, 06:44 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Փետրվար » 6 » Սյունիքն ու Ատրպատականը արոտավայրերի մասին համաձայնագիր չեն կնքել. Տարածքային կառավարման նախարարություն
15:43
Սյունիքն ու Ատրպատականը արոտավայրերի մասին համաձայնագիր չեն կնքել. Տարածքային կառավարման նախարարություն
Սյունիքն ու Ատրպատականը արոտավայրերի մասին համաձայնագիր չեն կնքել. Տարածքային կառավարման նախարարությունՀայաստանի Սյունիքի մարզի եւ Իրանի Իսլամական Հանրապետության Արեւելյան Ատրպատական նահանգի միջեւ իրավական հետեւանք առաջացնող որեւէ համաձայնագիր կնքված չէ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից; Ըստ հաղորդագրության՝ «Էկոլուր» ՀԿ-ի կողմից հրապարակված փաստաթղթերը երկու պատվիրակությունների հանդիպման արդյունքների արձանագրությունն են, որոնք անվանվել են «Համաձայնագիր»:

Այդ փաստաթղթերում ընդամենն արձանագրվել են կողմերի միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ու քննարկված հարցերի վերաբերյալ մոտեցումներն ու առաջարկությունները: «Համաձայնագիր» կոչվող փաստաթղթերն ստորագրել են երկու պատվիրակությունների գյուղատնտեսության հարցերով պատասխանատուները, եւ դրանցում արտացոլված հարցերը պետք է վերջնական լուծում ստանան ներպետական մակարդակով, իսկ անհրաժեշտության դեպքում` անցնեն օրենսդրությամբ սահմանված ընթացակարգեր:

«Հայտնում ենք նաեւ, որ անկախ փաստաթղթերի իրավական կարգավիճակից, հողերի վարձակալության հանձնելու կարգը սահմանված է ՀՀ հողային օրենսգրքով: Քանի դեռ ՀՀ հողային օրենսգրքի պահանջների համաձայն պայմանագրեր չեն կնքվել եւ իրենց գրանցումը չեն ստացել համապատասխան պետական մարմնում, նշված փաստաթղթերի շրջանակում Սյունիքի մարզում արոտավայրերի վարձակալման մասին խոսելը տեղին չէ»,-նշված է նախարարությա հաղորդագրության մեջ:

Դիտումներ: 413 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: