ՈՒրբաթ, 17.05.2024, 09:17 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 8 » «Թամարա» ընկերությունը հերքում է կառավարությանը
15:40
«Թամարա» ընկերությունը հերքում է կառավարությանը
                                    «Թամարա» ընկերությունը հերքում է կառավարությանը

  «Թամարա» ընկերությունը պաշտոնապես հերքել է այն փաստը, որ իր կողմից արտադրվող կաթի եւ կաթնամթերքի արտադրության գործընթացի որեւէ փուլում կիրառվել է սոդա:

Ընկերությունը պատասխանել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչության ղեկավար Աբրահամ Բախչագուլյանին, ով ասել էր, թե մի շարք ընկերություններ սոդա են խառնում կաթի հետ:

«Համաձայն կաթի գնման գործող ստանդարտների` ընկերությունն ինքն է պայքարում գյուղացիներից եւ ֆերմերային տնտեսություններից մթերվող կաթում սոդայի առկայությունը հայտնաբերելու համար: Ինչպես հայտնի է, պրակտիկայում լինում են դեպքեր, երբ սոդան (կերակրի սոդա) ավելացվում է մթերվող թթված կաթին` թթվությունը 1-2 ժամով իջեցնելու նպատակով: Վերջինս համարվում է խարդախված կաթ, որը ենթակա չէ ընդունման: Ինչ վերաբերվում է պաստերացված խմելու կաթին, ապա դրա արտադրության մեջ որեւէ ցիկլում սոդայի կիրառման իմաստը տեխնոլոգիապես անհասկանալի է եւ անիմաստ , քանի որ նա չի հանդիսանում որպես կոնսերվանտ եւ չի կարող երկարացնել կաթի պահպանման ժամկետը:

Ընկերությունը խմելու կաթի արտադրության համար մթերված կաթից ընտրում է բարձր որակի կաթ եւ այն ենթարկելով մեխանիկական եւ ջերմային մշակման` համապատասխանեցնում է գործող խմելու կաթ ստանդարտին:

Պաստերացված խմելու կաթի պահպանման ժամկետը հիմնականում կախված է տեխնոլոգիական հրահանգներով կատարվող վերամշակումից, որով առաջնորդվում եւ խստիվ հետեւում է ընկերությունը»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչության ղեկավար Աբրահամ Բախչագուլյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով, հրապարակեց կաթնամթերք արտադրող ընկերություններում ստուգումների արդյունքները:

Ա. Բախչագուլյանի տեղեկացմամբ՝ իրականացվել է հում կաթի եւ պաստերիզացված կաթի նմուշառում, որոնք փորձաքննվել են մրցույթում հաղթած լաբորատոր կազմակերպությունում: Ստուգվել են 3 չափանիշներ. սոդայով կեղծվածություն, բուսական յուղի անօրինական օգտագործում, կաթի փոշու օգտագործում:

Նրա խոսքով, սոդայով կեղծվածություն հայտնաբերվել է հետեւյալ ընկերություններում. «Անի-Թամարա», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Աշտարակ կաթ», «Մուլտի Ագրո», «Արզնի կաթ», «Թամարա»: Ընդ որում՝ սոդայով կեղծվածություն չի հայտնաբերվել հում կաթում, միայն պաստերիզացված կաթում: Սոդան իջեցնում է կաթի թթվայնությունը, ընկերություններն այն ամռան շոգերին օգտագործում են կաթը շուտ թթվելուց ապահովագրելու համար: Տեխնիկական կանոնակարգերն արգելում են կաթում սոդա խառնել:

Դիտումներ: 431 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: