ՈՒրբաթ, 17.05.2024, 07:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 12 » Թայլանդի գյուղնախարարության պատվիրակությունը Հայաստանում է
16:05
Թայլանդի գյուղնախարարության պատվիրակությունը Հայաստանում է
Թայլանդի գյուղնախարարության պատվիրակությունը Հայաստանում է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` նոյեմբերի 12-ին ընդունել է Թայլանդի թագավորության Գյուղատնտեսության եւ կոոպերատիվների նախարարության մշտական քարտուղարի տեղակալ Չալիթ Դամռոնսակիի գլխավորած պատվիրակությանը:

ԳՆ մամուլի ծառայությունց հայտնում են, թե նախարար Սերգո Կարապետյանը ողջունել է գյուղատնտեսության հարցերով հայ-թայլանդական համատեղ աշխատանքային խմբի 6-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Չալիթ Դամռոնսակիի գլխավորած պատվիրակությանը` ընդգծելով, որ այս համագործակցությունն իր ներդրումն կունենա երկու երկրների գյուղատնտեսության զարգացման գործում:

Նախարարը հակիրճ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության վիճակը եւ ՀՀ կառավարության այն քայլերը, որոնք ուղղված են գյուղատնտեսության արտադրության, գյուղական բնակավայրերի զարգացմանը: Սերգո Կարապետյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է կոոպերատիվների հիմնմամբ եւ կարեւորել է այս ոլորտում թայլանդական փորձը: Պարոն Դամռոնսակին շնորհակալություն է հայտնել նախարարին` հյուրընկալության համար, եւ ներկայացրել է Թայլանդի թագավորության գյուղատնտեսության մասին հակիրճ տեղեկատվություն` կարեւորելով երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը:

Դամռոնսակին նախարարին փոխանցել է, որ այսօր մեկնարկող գյուղատնտեսության հարցերով հայ-թայլանդական համատեղ աշխատանքային խմբի 6-րդ հանդիպման ընթացքում կքննարկվեն պտղաբուծության, գինոգործության, օրգնական գյուղատնտեսության, անասնաբուծության, ակվակուլտուրաներին վերաբերող հարցեր եւ կընդունվեն որոշումներ` համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:

«Տիկին Ռաթանան Հայաստանի մասին պատմող իր գրքով շատ մեծ աշխատանքն է կատարել` թայլանդ ժողովրդին ներկայացնելով մեր երկիրը, որը հարուստ է իր պատմությամբ, մշակութային կոթողներով, ուստի երկու երկրների գյուղատնտեսության համագործակցության զարգացման գործում ցուցաբերած ակտիվ աջակցության եւ հայ-թայլանդական համագործակցության ամրապնդման համար Թայլանդի թագավորության Գյուղատնտեսության եւ կոոպերատիվների նախարարության արտաքին հարաբերությունների վարչության Ասիայի եւ Եվրոպայի հարցերով նախկին բաժնի պետ, պատվիրակության անդամ Ռաթանա Թանոմսաքյուտիին պարգեւատրում եմ ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրով»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը: Տիկին Ռաթանան շնորհակալություն է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախարարին` շնորհակալագրի համար եւ պատրաստակամություն է հայտնել առաջիկայում եւս իր ներդրումն ունենալ հայ-թայլանդական երկկողմ կապերի զարգացման գործում:

Նախարարը հաջողություններ է մաղթել Չալիթ Դամռոնսակիի գլխավորած պատվիրակությանը եւ արդյունավետ աշխատանք` գյուղատնտեսության հարցերով հայ-թայլանդական համատեղ աշխատանքային խմբի 6-րդ հանդիպման մասնակիցներին:

Դիտումներ: 342 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: