ՈՒրբաթ, 17.05.2024, 07:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 14 » Թուրքիայից լոլիկ չենք ներկրում. Գառնիկ Պետրոսյան
16:11
Թուրքիայից լոլիկ չենք ներկրում. Գառնիկ Պետրոսյան
Թուրքիայից լոլիկ չենք ներկրում. Գառնիկ Պետրոսյան

Պաշտոնական տեղեկություն չկա այն մասին, որ Թուրքիայից լոլիկ է ներկրվում Հայաստան: Այդ մասին, այսօր` դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

Նա չբացառեց, որ Վրաստանից ներկրվող լոլիկի մի մասը թուրքական ծագում ունի, սակայն ներկրողներն այն ներկայացնում են որպես վրացական: 2012 թ. 9 ամսում, ըստ պաշտոնական տեղեկությունների, Հայաստան է ներկրվել 165 տոննա լոլիկ` հիմնականում Վրաստանից, Հունաստանից եւ Իրանից: «4-5 տարի առաջ լոլիկները ներկրվում էին թուրքական փաթեթավորմամբ` արկղերի վրա թուրքական մակնշումով: Սակայն այս տարի նման արկղեր չեմ հանդիպել»,- ասաց գյուղատնտեսության փոխնախարարը:

Գ. Պետրոսյանի տեղեկացմամբ` Հայաստանում իսպառ կվերանա լոլիկի ներկրման պահանջը, եթե ջերմոցային տնտեսություններն ավելի արդյունավետ աշխատեն: Ինչպես եւ խորհրդային տարիներին, հայաստանյան ջերմոցներում ներկայում լոլիկի բերքատվությունը 1 քառ. մետրից կազմում է 20-22 կգ, այնինչ եվրոպական երկրներում 40 կգ-ից պակաս չէ: Գ. Պետրոսյանի կարծիքով` հայաստանյան ջերմոցներում ջերմային ռեժիմը կայուն չէ, հաճախակի ջերմության տատանումներ են տեղի ունենում, բույսը ենթարկվում է սթրեսի, ինչն էլ պատճառ է դառնում բերքատվության անկման:  Դա էլ իր հերթին բերում է ինքնարժեքի բարձրացման:

Դիտումներ: 460 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: