ՈՒրբաթ, 17.05.2024, 09:18 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 24 » Թուրքմենստանի և Ասիական զարգացման բանկի road show-ն առաջացրել է աշխարհի խոշոր նավթագազային ընկերությունների հետաքրքրությունը
09:45
Թուրքմենստանի և Ասիական զարգացման բանկի road show-ն առաջացրել է աշխարհի խոշոր նավթագազային ընկերությունների հետաքրքրությունը
                      

  Ասիական զարգացման բանկի մասնակցությամբ սեպտեմբերի 9-20-ը Թուրքմենստանի կողմից անցկացված TAPI (Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան) գազատարի շինարարության իրականացման նախագծի համաշխարհային հրապարակային ներկայացումը առաջացրել է աշխարհի առաջատար նավթագազային ընկերությունների հետաքրքրությունը: Այս մասին հաղորդում է Trend.az-ը` հղում անելով Թուրքմենստանի կառավարությանը:

Թուրքմենստանի, Աֆղանստանի, Պակիստանի և Հնդկաստանի տնտեսության և նավթագազային գերատեսչությունների ղեկավարներից և մասնագետներից, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներից կազմված փորձագիտական խմբի հետ գործարար կապերում ամերիկյան Chevron, Exxon Mobil, բրիտանական BP, BG Group, գերմանական RWE, մալայզիական Petronas և այլ ընկերությունների ղեկավարները ծանոթացել են TAPI նախագծի իրականացման հիմնական պայմաններին և դրանում մասնակցության մտադրություն հայտնել:


Նշվում է նաև, որ բացի առաջատար նավթագազային ընկերություններից՝ նախագծում մասնակցության հանդեպ հետաքրքրություն են դրսևորել բազմաթիվ արտասահմանյան բանկային և ֆինանսական ինստիտուտներ:

Բիզնես-շրջագայությունն անցկացվել է Սինգապուրում, Նյու Յորքում և Լոնդոնում, որոնք Հարավարևելյան Ասիայի, Ամերիկայի և Եվրոպայի խոշորագույն գործարար և ֆինանսական կենտրոններն են: Ներկայացվել են Ասիական զարգացման բանակի հետ համատեղ պատրաստված զեկույցը Թուրքմենստանի, «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի էներգետիկ ներուժի մասին, TAPI գազատարի տեխնիկական պարամետրերը, նախագծի իրականացման շրջանակում կնքվելիք պայմանագրերի ու համաձայնագրերի կոմերցիոն կողմերը:


Հաղորդագրությունում նշվում է, որ նավթագազային ոլորտի բազմազանության սկզբունքների վրա հիմնված Թուրքմենստանի էներգետիկ ռազմավարության իրականացումը, որի հիմնական ուղղություններից մեկը՝ բազմաճյուղ խողովակաշարային ենթակառուցվածքի ստեղծումը`ուղղված դեպի համաշխարհային էներգետիկ շուկաներ թուրքմենական էներգակիրների դուրսբերմանը, իրականացվում է մի շարք միջազգային լայնամասշտաբ էներգետիկ նախագծերում, որոնցից մեկն էլ TAPI-ն է: 

Նախագծի արդյունավետ իրականացման նպատակով վերջին երկու տարիներին Թուրքմենստանի նախագահի նախաձեռնությամբ և գլխավորությամբ իրականացվում են մեծ աշխատանքներ:
Դիտումներ: 399 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: