ՈՒրբաթ, 17.05.2024, 08:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հունվար 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2014 » Հունվար » 7 » Թե ինչպես բանկի աշխատակիցը երեք օրով դարձավ տաքսիստ
14:33
Թե ինչպես բանկի աշխատակիցը երեք օրով դարձավ տաքսիստ

Ինձ շատ մոտ մարդկանցից մեկն է: Աշխատում է որպես վարկային մասնագետ: Սակայն ընտանիքի հոգսը միայնակ կրող տղամարդու համար թասիբի հարց է գումար աշխատել նաեւ ամանորյա երեք օրերին: Տանը երեք երեխա ունի, կին, քույր եւ թոշակառու ծնողներ: Ասում է՝ որքան էլ բանկում աշխատելը համարվում է «պրեստիժ» եւ նաեւ բարձր վարձատրվող աշխատանք, միեւնույն է՝ չի հասցնում. աղջիկը հաջորդ տարի արդեն ուսանող է դառնալու, տղան մեծացել է եւ բանակի հարց է պետք լուծել: Այդ իսկ պատճառով ամսի մեկին, երկուսին եւ երեքին բանկային համակարգի վարկային մասնագետը որոշեց դառնալ տաքսիստ:

Այս պատմությունը նա պատմեց պատահաբար, երբ մեր տանը հյուր էր՝ բարեմաղթանքներ հղելուց եւ առողջության ու հաջողության կենացներ խմելուց հետո: Ես անմիջապես հիշեցի իմ ուսումնառության ժամանակ լրագրության դասընթացները, թե ինչպես են լրագրողները ամբողջովին կերպարանափոխվում՝ ընտրելով «դերերի ու դիմակների» մեթոդը՝ դառնում նավաստի, վաճառական, ինչ-որ գործարանի աշխատակից եւ իրականացնում լրագրողական հետաքննություն: Ասեմ, որ մեզ ծանոթ «տաքսիստի» մոտ էլ վատ չէր ստացվել:

«Անցյալ տարի էի դեռ որոշել, ասի մի երեք օր քշեմ՝ գազի փողը կմուծենք, բայց մայրս ու կինս ընդդիմացան, ասում էին՝ բա որ քշես ու գործընկերներիցդ մեկը տեսնի, կամ որ նստեն մարդիկ, ովքեր ճանաչում են քեզ... բայց ես, իմ կարծիքով, ամաչելու տեղ չունեմ, ես հո վատ բան չեմ անում, ոչ գողանում եմ, ոչ թալանում, ոչ էլ խաբում, հակառակը՝ շատ բարեխիղճ աշխատում եմ... որ 700 դրամ են տալիս, ասում եմ՝ շատ է, երկու հարյուրը հետ վերցրեք, էս մարդիկ զարմանում են... այ մարդ, ախր հեչ տաքսիստ չեմ»,- արդարանում էր «տաքսիստ հյուրը»:

«Էս տարի ես իրենց հաղթեցի, (ի նկատի ունի կնոջն ու մորը), իրանց էլ, իմ միջի եղած բանկի աշխատողին էլ, հագա մի քանի գրպանով հորս ժիլետը, որ կոպեկներս չգցեմ, մի տաք գլխարկ հագա ու բատինկաներս. այս տարի շատ ցուրտ է: Նոր տարուց բան չհասկացա, բայց ընդհանուր առմամբ գոհ եմ, այնքան էլ վատ գործ չէ...

Ամսի երկուսին երեք հոգի «դրսի» մարդիկ նստեցին: Անգլերենով էին խոսում՝ մենակ մի երկու բառ գիտեին՝ «փարեւ», մեկ էլ «քեշեք»: «Քեշեցի», բայց էս խեղճերը չգիտեին մինչեւ ուր եմ «քեշելու», սկսեցին իրար հետ խոսել, թե ոնց ինձ հասկացնեն: Ես էլ շատ լավ հասկանում եմ: Սկսեցի հետները անգլերենով խոսել՝ տեսնեմ սրանց աչքերը չռված է մնացել: Ինձ հարցնում են՝ էս ձեր սերվիսում պարտադի՞ր է լեզուներ իմանալը: Ես ասացի՝ իմը իմ անձնականն է, սերվիս չի, ես էլ անգլերենից բացի գերմաներեն ու ռուսերեն էլ գիտեմ: Սրանք շարունակեցին հարցուփորձ անել, թե տաքսիստ աշխատելու համար լեզուներ իմանալը պարտադի՞ր է Հայաստանում: Ես վերջը չկարողացա երկար ստել ու ասացի, որ ես իրականում բանկում եմ աշխատում ու երեխեքիս համար եմ էս երեք օրը քշում: Սրանք առավել զարմացել էին, ապշել... վերջում, որ իջան, ծրարով գումար տվեցին, ես հրաժարվեցի, ասի վերցրեք, կուզեք տանեմ մանկատուն, կամ ծերանոց՝ ընդեղ տվեք, ես դրա կարիքը չունեմ: Էս մարդիկ շփոթվեցին, իսկ ես ամենից շատ վիրավորվեցի, որ շփոթվում են, մտածեցի՝ էս մարդիկ հայերին բոլորին են մուրացկանի տեղ դրել:

Էնքան խառնվեցին իրար, որ իջնելուց մոռացան վճարել փողը, ես էլ քաղաքակիրթ խնդրեցի, ասի՝ իմ ծառայության գումարը, խնդրում եմ, տվեք, շնորհակալություն, ցտեսություն...

Ասացին՝ ի՜նչ լավ մարդիկ են հայերը. մենք այդպես չգիտեինք: Թողեցին իրենց կազմակերպությունների հասցեների քարտերը, իմը խնդրեցին՝ մոտս չէր ու հեռացան»:

 

Քրիստինա Մկրտչյան

Աղբյուրը՝ galatv.am

Դիտումներ: 526 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: