ՈՒրբաթ, 17.05.2024, 07:53 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 20 » Թողարկվել են նոր հուշադրամներ
19:09
Թողարկվել են նոր հուշադրամներ
                                         
 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Հայկական վանքերը և եկեղեցիները»
 միջազգային դրամագիտական ծրագրիշրջանակում թողարկել է արծաթե հուշադրամներ` 
նվիրված Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարին, Գնդեվանքին եւ Նորավանքին:
Բոլոր հուշադրամների դիմերեսի ձեւավորումը նույնն է:

Հուշադրամների դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: 
Զինանշանից ներքև հուշադրամի անվանականարժեքն է` «1000 դրամ  dram»: Եզրաշուրթի մոտ
 ներքեւում «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունն է, իսկ աջում  ուղղահայաց  մակագրված է 
 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
 
«Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար»
 
 
 Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Սուրբ
 Էջմիածնի Մայր Տաճարը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում
 հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են
 համապատասխանաբար՝ «2012 ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ
 ՏԱՃԱՐ» եւ «MOTHER CATHEDRAL OF HOLY ETCHMIADZIN»:
 Վերեւի անկյուններում եւ ներքևում պատկերված են 
                                                        զարդանախշեր:
 
 
 
«Գնդեվանք»
 
 Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Գնդեվանքը:
 Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն
 մակագրված են համապատասխանաբար՝ «2012 ԳՆԴԵՎԱՆՔ» եւ
 «GNDEVANK MONASTERY»: Վերեւի անկյուններում եւ  ներքևում
 պատկերված են զարդանախշեր:
 
«Նորավանք»
 
 
 Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Նորավանքը:
 Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն
 մակագրված են համապատասխանաբար՝ «2012 ՆՈՐԱՎԱՆՔ» եւ
 «NORAVANK MONASTERY»: Վերեւի անկյուններում եւ ներքևում
 պատկերված են զարդանախշեր:
 
Բոլոր հուշադրամներն ունեն նույն տեխնիկական բնութագիրը եւ դրանց պատրաստման համար
օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամները թափանցիկ պատիճներով եւ իսկության 
հավաստագրերովտեղադրված են տուփերում: 
Հուշադրամների նախագծի հեղինակն է «Coin Invest Trust» ընկերությունը (Լիխտենշտեյն):
Հուշադրամները հատվել են «Մայեր»դրամահատարանում (Գերմանիա):

 
 
Հուշադրամների բնութագիրը.
 
Անվանական արժեքը               1000 դրամ
Մետաղը և հարգը                    արծաթ, 9250
Քաշը                                        25,0 գ
Չափսերը                               27,0 x 47,0 մմ
Դրամաշուրթը                         ատամնավոր
Ձեւը                                        ուղղանկյուն
Որակը                                     պրուֆ
Տպաքանակը                          յուրաքանչյուրից 2500 հատ

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
Դիտումներ: 425 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: