ՈՒրբաթ, 17.05.2024, 07:53 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 23 » Տարակուսելի է, որ Ռուսաստանը չի ներում Հայաստանի պարտքերը. Ալեքսանդր Արզումանյան
22:03
Տարակուսելի է, որ Ռուսաստանը չի ներում Հայաստանի պարտքերը. Ալեքսանդր Արզումանյան
Տարակուսելի է, որ Ռուսաստանը չի ներում Հայաստանի պարտքերը. Ալեքսանդր Արզումանյան

Հայաստանի կառավարությունը պետք է Ռուսաստանի կառավարության հետ բանակցություններ սկսի 500 մլն դոլար պարտքը դուրս գրելու կամ վերակառուցելու շուրջ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Նրա տեղեկացմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հոկտեմբերի 17-ին ՄԱԿ-ում հայտարարել է, որ Ռուսաստանը դուրս է գրել աֆրիկյան մի շարք պետությունների 20 մլրդ դոլարի պարտքը: Բացի այդ՝ Ռուսաստանը «Զարգացում պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում պայմանագրեր է ստորագրել Զամբիայի եւ Տանզանիայի հետ՝ նրանց պարտքերը այդ երկրների զարգացման համար օգտագործելու նպատակով: Նման համաձայնագրեր պետք է ստորագրվեն նաեւ աֆրիկյան այլ երկրների հետ:

Բացի այդ, ըստ Ալ. Արզումանյանի, Ռուսաստանը վերջերս դուրս է գրել Ղրղըզստանի 500 մլն դոլար արտաքին պարտքը: Մինչ այդ էլ Ռուսաստանը «ներել է» բազմաթիվ երկրների պարտքերը՝ Հյուսիսային Կորեա, Սիրիա, Աֆղանստան, Իրաք, Լիբիա եւ այլն: Ընդհանուր առմամբ՝ 2000 թ. սկսած Ռուսաստանի կողմից դուրս է գրվել մոտ 100 մլրդ դոլար պարտքեր: Դրանց մեծ մասը ներվել են, կամ օգտագործվել են «Զարգացում պարտքի դիմաց» բանաձեւով:

«Տարակուսելի է, որ մեր դարավոր բարեկամ եւ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ոչ միայն երբեւէ դուրս չի գրել Հայաստանի պարտքը, այլեւ կիրառել է «Գույք պարտքի դիմաց» նվաստացուցիչ բանաձեւը»,- հայտարարեց Ալ. Արզումանյանը: Նա խորհուրդ տվեց  հանրապետական կուսակցությանը՝ առաջարկություն կատարել ՀՀ կառավարությանը՝ Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել Հայաստանի 500 մլն դոլար պարտքը դուրս գրելու կամ վերակառուցելու համար:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

Դիտումներ: 420 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: