ՈՒրբաթ, 17.05.2024, 10:02 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Ապրիլ » 17 » Տեղաբաշխվել է «Ազգային հիփոթեքային ընկերության» 5-րդ թողարկման պարտատոմսերը
17:35
Տեղաբաշխվել է «Ազգային հիփոթեքային ընկերության» 5-րդ թողարկման պարտատոմսերը
Տեղաբաշխվել է «Ազգային հիփոթեքային ընկերության» 5-րդ թողարկման պարտատոմսերը«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 17-ին տեղի է ունեցել ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՓԲԸ-ի հինգերորդ  թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը: Տեղաբաշխվել են 100 հազ. դրամ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով, 10 հազ. հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր: Այդ մասին տեղեկացնում են Բորսայի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել են Բորսայի թվով 5 անդամներ: Տեղաբաշխման ընթացքում ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1,25 մլրդ դրամ, իսկ  բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալը` 954,5 մլն դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.3647%, իսկ սահմանային (կտրման) եկամտաբերությունը` 9.5006%:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն Ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:

Դիտումներ: 297 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: