ՈՒրբաթ, 17.05.2024, 04:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Ապրիլ » 23 » Տեղի է ունեցել տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստը
21:28
Տեղի է ունեցել տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստը

Ապրիլի 23-ին Երևանում տեղի ունեցավ տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստը:

 

Հանձնաժողովի համանախագահներն են. հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, լեհական կողմից` Լեհաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տոմաշ ՏՈՄՉԻԿԵՎԻՉԸ:

 

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ամփոփեցին նախորդ նիստի արձանագրությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման արդյունքները, քննարկեցին Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրատնտեսական, ֆինանսական, ներդրումային, գյուղատնտեսության, առողջապահության և մաքսային ոլորտներում համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, երկու երկրների միջև ապրանքների և ծառայությունների առևտրաշրջանառության ծավալների ավելացման հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի և Լեհաստանի միջև միջմարզային կապերի խորացմանն առնչվող խնդիրներ: Հատուկ ուշադրություն դարձվեց ԵՄ-ի հետ համագործակցության ծրագրերին, մասնավորապես` Արևելյան Գործընկերության նախաձեռնության ծրագրերի իրականացման ակտիվացման ուղղությամբ:

 

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահները ստորագրեցին համապատասխան արձանագրություն, որում ամրագրվեցին նիստի ընթացքում ընդունված որոշումները:

 

Լրացուցիչ տեղեկատվություն

 

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական համատեղ հանձնաժողովը հիմնվել է համաձայն 2010թ. մարտի 12-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ» Համաձայնագրի: Հանձնաժողովի անդրանիկ նիստը կայացել է 2010թ. հուլիսի 13-ին` Երևանում: Երկրորդ նիստը տեղի է ունեցել 2011թ. հուլիսի 7-ից 8-ը` Վարշավայում:


2012թ. սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետության իրական հատվածում Լեհաստանի Հանրապետությունից կատարված ներդրումների համախառն հոսքերը կազմել են 0.2 հազ ԱՄՆ դոլար:


Հայաստանի Հանրապետությունում 01.09.2012 թ.-ի դրությամբ գրանցված են լեհական կապիտալի մասնակցությամբ 13 ձեռնարկություններ:


2012թ. Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 42.4 մլն ԱՄՆ դոլար, որից արտահանումը կազմել է 599.3 հազ. ԱՄՆ դոլար և ներմուծումը` 41.8 մլն ԱՄՆ դոլար:


Հիմնականում Հայաստանից Լեհաստան արտահանվում են հետևյալ ապրանքատեսակները. կաուչուկ, խմիչքներ, աղ, ցեմենտ, քար, կրաքար, ալյումին: Լեհաստանից Հայաստան ներմուծվում են. եթերային յուղեր, օճառ, մակերեսային ակտիվ օրգանական միջոցներ, փայտ և փայտից իրեր, էլեկտրական սարքավորումներ, թուղթ, շաքար, կակաո, ապակի, դեղագործական ապրանքներ և այլն:

Դիտումներ: 340 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: