ՈՒրբաթ, 17.05.2024, 08:30 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 19 » Տեղի է ունեցել Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նիստը
17:09
Տեղի է ունեցել Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նիստը
Տեղի է ունեցել Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նիստը Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նոր կազմի անդրանիկ նիստը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, անցնելով օրակարգային հարցերին, խորհուրդը նախ ամփոփել է 2009-2012 թվականներին իրականացված աշխատանքները, ներկայացվել է Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի երկրորդ` վերլուծական մասը:

Այնուհետեւ խորհուրդը քննարկել է «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013 2017 թթ. ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ներկայացված մի շարք առաջարկությունների հիման վրա լրամշակել այն, որից հետո ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն, անդրադառնալով «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի կատարման ընթացքին,  տեղեկացրել է, որ դրա շրջանակներում հաստատվել է 987 վարկ՝ ընդհանուր 7 մլրդ 220 մլն դրամ ծավալով: Ընդ որում, 491 վարկերը հաստատվել են Երեւանում, իսկ 484-ը՝ ՀՀ մարզերում, ինչը բխում է տարածքային համաչափ զարգացման քաղաքականությունից: 

Նիստում համառոտ ներկայացվել են ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ոլորտում 2012 թ. իրականացված ծրագրերը, ՀՀ խորհրդի կողմից հավանության արժանացած երիտասարդական պետական քաղաքականության շրջանակներում գործող առցանց դրամաշնորհային համակարգի գործունեությունը: Միաժամանակ, հաստատվել է նաեւ առցանց համակարգի նոր փորձագետների կազմը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ մարզպետարանների աշխատակազմերում երիտասարդական քաղաքականությամբ զբաղվողի հաստիքի առանձնացման հնարավորության եւ ՀՀ մարզպետներին կից երիտասարդական խորհուրդների ձեւավորման հարցերին, ինչպես նաեւ հանրապետությունում տարվա երիտասարդական մայրաքաղաք հռչակելու նպատակով աշխատանքային խմբի ձեւավորմանը:

Դիտումներ: 330 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: