ՈՒրբաթ, 17.05.2024, 09:17 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Նոյեմբեր » 22 » Տեղի ունեցավ «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու պաշտոնական շնորհանդեսը
21:14
Տեղի ունեցավ «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու պաշտոնական շնորհանդեսը

Նոյեմբերի 21-ին «ԵրՄՄԳՀԻ» «Երևան-Էքսպո»-ի դահլիճում

 տեղի ունեցավ «ՌԱՕ Մարս» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի

 տարածքների հիման վրա ստեղծված «ԱԼՅԱՆՍ» ազատ

 տնտեսական գոտու (ԱՏԳ) պաշտոնական շնորհանդեսը, որը

 նախաձեռնել էր ԱՏԳ կազմակերպիչ  «Սիտրոնիկս

 Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը 

Հայաստանում գործող օտարերկրյա դեսպանատների

 ղեկավարների և աշխատակիցների համար: «Ձեր գործարար

 ուղին դեպի Հայաստան» վերնագիրը կրող շնորհանդեսի

նպատակն էր` ծանոթացնել օտարերկրյա դիվանագետներին

ԱՏԳ հնարավորություններին և ապագա շահագործողների

 գրանցման գործընթացներին:


Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի,

 Գերմանիայի, Իտալիայի, Հնդկաստանի, Իրանի, Ուկրաինայի, Լիտվայի և Չեխիայի դեսպաններն

 ու այլ դիվանագետներ:


Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:


Հյուրերին ներկայացվեցին «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու  վերաբերյալ  անհրաժեշտ տեղեկություններ, ինչպես նաև հնարավոր շահագործողների գրանցման գործընթացի մանրամասները:


Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին տեղեկացնելու իրենց կառավարություններին Հայաստանում գործող առաջին ազատ տնտեսական գոտու մասին և, կարևորելով այս իրադարձությունը, համոզմունք հայտնեցին, որ ազատ տնտեսական գոտու առկայությունը մեծապես կնպաստի հետագա տնտեսական համագործակցության խթանմանը:

Դիտումներ: 297 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: