ՈՒրբաթ, 17.05.2024, 09:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 2 » Տեղի ունեցավ ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի նիստ
19:09
Տեղի ունեցավ ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի նիստ
Տեղի ունեցավ ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի նիստ

Նոյեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի նիստ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ, անցնելով օրակարգային հարցերին, հաստատվեցին հիմնադրամի նոր կառուցվածքը, հաստիքացուցակը, 2013թ. բյուջեն։ Վերանայվեցին եւ հաստատվեցին ՀԵՀ-ի կողմից հատկացվող դրամաշնորհների կարգերը, աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, հիմնադրամի կողմից կազմակերպվող եւ աջակցող ծրագրերի մշտադիտարկման եւ գնահատման կարգերը։ Ըստ օրենքի պահանջի՝ ընտրվեց նաեւ ՀԵՀ-ի 2012թ. ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող ընկերությունը։

Այնուհետեւ անդրադարձ եղավ ՀԵՀ-ի ծրագային գործունեությանը։ Հիմնադրամի աշխատանքները շարունակվելու են հետեւյալ ոլորտներում՝ կրթություն եւ գիտություն, առողջ ապրելակերպ, սոցիալ-տնտեսական եւ զբաղվածության խնդիրներ, հոգեւոր, հայրենասիրական, մշակութային դաստիարակություն, միջազգային եւ համահայկական համագործակցություն։ Հոգաբարձուների խորհրդի նիստում ընդգծվեց, որ ծավալային առումով մեծանալու են սոցիալական ուղղվածության ծրագրերը։ Հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու հաշմանդամություն ունեցող, սոցիալապես խոցելի խմբերում գտնվող մարդկանց ուղղված ծրագրերը։

Հաշվի առնելով նախորդ տարիներին հանրության շրջանում ստացած մեծ արձագանքն ու պահանջը՝ որոշվեց՝ 2013թ. եւս ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացնել ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը՝ այդ նպատակով հատկացնելով 60 միլիոն դրամ։ Այս ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն կցուցաբերվի սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին։ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ 40 միլիոն դրամի սահմաններում աջակցություն կցուցաբերվի սիրիահայ ուսանողներին։

Դիտումներ: 584 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: