ՈՒրբաթ, 17.05.2024, 05:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Փետրվար » 4 » Տիգրան Սարգսյան. Ռուսաստանը շահագրգռված է Կովկասում ի դեմս Հայաստանի ուժեղ դաշնակից ունենալու մեջ
17:02
Տիգրան Սարգսյան. Ռուսաստանը շահագրգռված է Կովկասում ի դեմս Հայաստանի ուժեղ դաշնակից ունենալու մեջ
Տիգրան Սարգսյան. Ռուսաստանը շահագրգռված է Կովկասում ի դեմս Հայաստանի ուժեղ դաշնակից ունենալու մեջՄենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանը շահագրգռված է ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների մեջ եւ պատրաստ է ամեն կերպ խթանել դրանք, քանի որ մի կողմից Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մյուս կողմից` դա մեծ եւ հեռանկարային շուկա է, եւ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծենք այդ տարածքում բիզնես վարելու համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «Մոսկովսկի նովոստի»-ին տված հարցազրույցում` պատասխանելով հարցին` արդյոք հնարավոր է, որ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը, երբ չունի ընդհանուր սահմաններ:

Նրա խոսքով, Մաքսային միության դեպքում խոսքը միայն ընդհանուր սահմանների բացակայության մասին չէ: «Հայաստանի առանձնահատկություն կայանում է նրանում, որ մեր տնտեսությունը լրջորեն տարբերվում է Մաքսային միության երկրների տնտեսությունների կառուցվածքից, որտեղ կան էներգառեսուրսների զգալի պաշարներ եւ որտեղ իրականացվում է հայրենական արտադրողնեի պաշտպանության քաղաքականություն բավական բարձր մաքսային դրույքների միջոցով: Ընդհանուր առմամբ Մաքսային միությունում մաքսերը երկու անգամ բարձր են, քան Հայաստանում: Հայաստանը ԱՊՀ առաջին երկրներից է, որ դարձել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, եւ դա որոշակի առանձնահատկություն է հաղորդում Մաքսային միության հետ մեր հարաբերություններին: Ուստի հարկավոր է գտնել ՄՄ հետ մեր փոխգործակցության ձեւաչափն ու առավել արդյունավետ գործիքները»,- նշել է նա:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին` Տիգրան Սարգսյանը նկատել է, թե դրանք այսօր ռազմավարական փոխգործակցության մակարդակի վրա են` հաշվի առնելով մեր երկրների ժողովուրդների պատմական ընդհանրությունները: «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շահագրգռված է Կովկասում ի դեմս Հայաստանի ուժեղ դաշնակից ունենալու մեջ: Մեր տնտեսության մեջ նեդրումներով Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը, էլ չասած համագործակցությունը ռազմական ոլորտում»,- ասել է վարչապետը:

Դիտումներ: 348 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: