ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 20 » Տիգրան Սարգսյանը մերժեց Հրանտ Բագրատյանի առաջարկը
23:00
Տիգրան Սարգսյանը մերժեց Հրանտ Բագրատյանի առաջարկը
                           
  Այսօր գործադիրը մերժեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկ նվազագույն աշխատավարձը 32,5 հազ. Դրամից բարձրացնել մինչև 72,5 հազ. դրամի.բացասական եզրակացություն տրվեց.«Հրանտ Բագրատյանի առաջարկն անտանելի կլինի պետական բյուջեի համար»,- հայտարարեց Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը`հավելելով, թե նվազագույն աշխատավարձը ննման կտրուկ չափով բարձրացնելու դեպքում ստիպված կլինեն վերանայել պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերը, ինչը լրացուցիչ 360 մլրդ դրամի ծախս կառաջացնի բյուջեում. «Սա կնպաստի տնտեսությունում ստվերային հատվածի աճին»,- հայտարարեց նա:

Նկատենք, որ Հրանտ Բագրատյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում պնդել է, որ նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ դարձնելու համար փող պետք չէ. «Ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»,- ասել էր նա:

Ըստ նրա` կառավարությունը մերժում է իր առաջարկը, քանի որ կառավարության անդամներն իրենք հզոր գործատուներ են և գրպաններից պետք է փող ծախսեին.«Այնպիսի մարդը, ինչպիսին Արմեն Մովսիսյանն է, 10 տարի է՝ յուրացնում է էներգետիկան, որովհետև նա գործատու է: Նրանցից ամեն մեկը օբյեկտներ, բիզնեսներ ունի»,- հայտարարեց Հ.Բագրատյանը՝ ընդգծելով, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման համար լավագույն դեպքում 2 մլրդ դրամի հավելյալ ծախս էր պահանջվելու բյուջեից:

Բագրատյանը կարծում է, որ իրեն մերժելու պատճառն այն է, որ կառավարությունը գիտի`դրանից հետո ինքը ներկայացնելու է նվազագույն կենսաթոշակը 75 հզ. դրամ սահմանելու մասին առաջարկ.

«Մեծահարուստները պետք է «կիսվեն», այսպիսի կենտրոնացնում չպետք է լինի»,- նշեց Հ.Բագրատյանը:

Բագրատյան խոստացավ առաջիկայում հրապարակել կառավարության անդամների ունեցած սեփականության ցանկը:
                                                                                                                     Աղբյուրը` top-news.am    
Դիտումներ: 329 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: