ՈՒրբաթ, 17.05.2024, 05:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Ապրիլ » 19 » Տիմոշենկոն բանտում է, իսկ «ատկատների» մեջ մեղադրվող Տ. Սարգսյանը՝ կառավարության ղեկին
20:09
Տիմոշենկոն բանտում է, իսկ «ատկատների» մեջ մեղադրվող Տ. Սարգսյանը՝ կառավարության ղեկին

«Տիգրան Սարգսյանից ավելի պրոֆեսիոնալ կամակատար եւ խամաճիկ իշխանական համակարգում գոյություն չունի»,-այսպես է բացատրում Սերժ Սարգսյանի կողմից Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում վերանշանակելու փաստը քաղաքական վերլուծաբան Դերենիկ Մալխասյանը: Նա կարծում է, որ Տիգրան Սարգսյանը նախ եւ առաջ Սերժ Սարգսյանի հլու կամակատարն է, հետո նոր ՀՀ վարչապետը:

«2008 թ-ին, երբ նշանակեցին վարչապետ, Տիգրան Սարգսյանը ներկայացվում էր որպես բարեփոխիչների թիմի ներկայացուցիչ: Որոշակի առումով նույնիսկ ողջունեցին այդ տրամաբանությամբ Տիգրան Սարգսյանի նշանակումը: Սակայն շատ կարճ ժամանակում հասկացանք, որ Տիգրան Սարգսյանը ոչ թե բարեփոխիչ է, այլ Սերժ Սարգսյանի հլու կամակատարը, քաղաքական ամբիցիաներ չունեցող խամաճիկային չինովնիկ, ով պատրաստ է անվերահապորեն կատարելու Սերժ Սարգսյանի իշխանության բոլոր ցանկություններն ու կամայականությունները: Այսինքն՝ սպասարկել վարչակարգին մինչեւ վերջ: Հետեւաբար, ելնելով հենց այս տրամաբանությունից, Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ Տիգրան Սարգսյանին տեսավ վարչապետի պաշտոնում, քանի որ նրանից պրոֆեսիոնալ կամակատար իշխանական համակարգում թերեւս գոյություն չունի»:

Վերլծուբանի կարծիքով՝ «ապահավ Հայաստան» ասվածը առաջիկա հինգ տարիների ընթացքում պատրաստ է վարչակարգի համար, իսկ ժողովուրդը պատրաստ պետք է լինի վատագույնին:

«Բնականաբար, իրենց համար՝ իշխանության համար «ապահով Հայաստանը» Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում երաշխավորված է, իսկ հասարակության, ժողովրդի համար բացում է մի չարքաշ ժամանակահատվածի նոր շրջան, որտեղ մարդիկ կրկին լքելու են հայրենիքը՝ իրենց հացը գտնելով օտար երկրներում: Նոր արտագաղթի թափ է սկսվելու, որը պարզապես աղետալի է լինելու Հայաստանի համար»:

Դերենիկ Մալխասյանի համոզմամբ՝ Տիգրան Սարգսյանի տեղը ոչ թե կառավարությունն է, այլ ազատազրկման վայրը, եւ նա խուսափում է պատասխանատվությունից՝ միայն Սերժ Սարգսյանի հովանավորությամբ:

« Տիգրան Սարգսյանը համոզեց, որ ինքը անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաձախողված վարչապետն է: Նրա օրոք արձանագրվել է երկրորդ մեծությամբ տնտեսական աճը: Առաջինը 90-ականներին՝ 40 տոկոս տնտեսական աճ, որը պայմանավորված էր շատ օբյեկտիվ հատկանիշներով (պատերազմ, Սովետական միության փլուզում, նոր կազմավորվող տնտեսության սկիզբ): Իսկ Տիգրան Սարգսյանի օրոք ռեկորդային տնտեսական անկում գրանցվեց, մենք վերջից երկրորդն էինք աշխարհում՝ Ուկրաինայից հետո, որ ունեցանք աղետալի տնտեսական անկում՝ 14 տոկոսից ավելի: Եւ ո՛չ Տիգրան Սարգսյանը, ո՛չ կառավարության որեւէ անդամ պատասխանատվություն չկրեց այդ տնտեսական աղետի համար՝ ի տարբերություն Ուկրաինայի, որտեղ Տիմոշենկոն ներկայիս իշխանությունների առաջ պատասխանատու է տնտեսական ճգնաժամի համար, եւ իր օրերն

անց է կացնում ճաղերի ետեւում: Այնինչ Տիգրան Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի շնորհիվ խուսափեց այդ պատասխանատվությունից եւ բարեհաջող շարունակում է պաշտոնավարել:

Եւ ավելին՝ Տիգրան Սարգսյանի ապաշնորհ կառավարման շնորհիվ է, որ մենք եւ մեր երեխաները ապագա տարիներին վճարելու ենք եռապատկված պարտքը: Սերժ Սարգսյանը սրանով մեսիջ է հղում հայ հասարակությանը, որ իրեն ընդհանրապես չի հետաքրքրում հայ հասարակությունը, բիզնես շրջանակների կարծիքը: Կարեւորը իշխանական շրջանակների համար հաճելի խամաճիկներ ընտրելն է»:

Դերենիկ Մալխասյանը հիշեց նաեւ Սերժ Սարգսյանի հիշատակած «ատկատներ»-ի օպերացիան ու այն հիշեցումները, որ Տիգրան Սարգսյանը լավ չի աշխատում եւ մեծ տեղ ունեն նրա կառավարությունում «ատկատները»:

«Արված հայտարարությունները եւ ասվածը մեկ բան է, սակայն իրականության մեջ տեսնում ենք բոլորովին այլ բան: «Ատկատների» մեջ մեղադրվող Տիգրան Սարգսյանը կառավարության ղեկին է: Սա նշանակում է առնվազն, որ Ս. Սարգսյանը Տիգրան Սարգսյանին մեղադրելով եւ ցածր գնահատելով նրա աշխատանքը՝ դերասանություն է արել, ժողովրդի աչքին թոզ փչելու տարբերակներից մեկն է ընտրել, որը պայմանավորված էր, ըստ երեւույթին, նախագահական ընտրություններին ինչ- ինչ դիվիդենտներ ստանալու համար, ինչը, սակայն, չեղավ այդպես»:

                                                                                 Քրիստինա Մկրտչյան  

                                                                                Աղբյուրը`  galatv.am

Դիտումներ: 397 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: