ՈՒրբաթ, 17.05.2024, 07:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 5 » ՏՄՊՊՀ-ի նոր բացահայտումները դեղորայքի շուկայում. պետբյուջեին հասցված վնասը 1,5 միլիարդ դրամ է
14:51
ՏՄՊՊՀ-ի նոր բացահայտումները դեղորայքի շուկայում. պետբյուջեին հասցված վնասը 1,5 միլիարդ դրամ է
  ՀՀ Տնտեսական մրցակցությաքն պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքներով՝ բուժհաստատությունները պետգնումների շրջանակում պետությանը 1.5 մլրդ դրամի վնաս են հասցրել; Այսօր՝ հոկտեմբերի 5-ին ՏՄՄՊՀ նիստում հրապարակվեցին դեղորայքի գծով պետգնումների երկրորդ եւ վերջնական փուլի արդյունքները:

Հիշեցնենք, որ առաջին փուլում բուժհիմնակներում բացահայտվեցին հակամրցակցային համաձայնությունների դեպքեր, տուգանվեցին մի շարք ընկերություններ, այդ թվում՝ դեղերի ներկրմամբ զբաղվող խոշորագույն «Նատալի ֆարմ» ընկերությունը տուգանվեց 50 միլիոն դրամի չափով:

Երկրորդ փուլում Հանձնաժողովն ուսումնասիրել է 134 հիվանդանոցներ եւ դեղերի ներկրմամբ, արտադրությամբ ու վաճառքով զբաղվող մոտ 300 ընկերություններ: Պարզվել է, որ վերոնշյալ 134 բուժհաստատություններից մոտ 100-ը անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերել առանց մրցույթների անցկացման: Մրցույթներ չհայտարարելու հետեւանքով հիվանդանոցները դեղերը ձեռք են բերել շուկայականից մինչեւ անգամ եռակի թանկ գնով: Օրինակ, հակաբորբոքային  «ցեֆտրիաքսոն» դեղամիջոցը որոշ հիվանդանոցներ գնել են 850 դրամով, այն դեպքում, երբ իրական արժեքը 190 դրամ է, պետությունը անհամեմատ թանկ է վճարել նաեւ «նատրիումի քլորիդի» համար՝ 150-ի փոխարեն 350 դրամ: Ընդհանուր առմամբ՝ պետբյուջեին հասցված վնասը կազմում է 1,5 մլրդ դրամ:

Հայտնաբերվել են նաեւ այլ խախտումներ: ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները փաստում են, որ հիվանդանոցների տնօրենները հիվանդներին մշտապես ուղղորդել են միեւնույն դեղատունը, որտեղից վերջինները ստացել են անվճար դեղորայքը, իսկ դրա համար իրական արժեքից մի քանի անգամ ավելի թանկ վճարել է  պետությունը: Օրինակ,սրտանոթային հիվանդությունների բուժման համար նախատեսված եւ սոցիալական կարեւոր նշանակության «ամլոդիպին» դեղամիջոցի գինը 850 դրամ է, մինչդեռ հիվանդանոցն այն ձեռք է բերել 6 անգամ թանկ՝4800 դրամով, նույն կերպ էլ ուռճացված արժեքով են գնվել նաև մեծ պահանջարկ ունեցող այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են՝ «պրեդուկտալը», «տաուֆոնը», «դիլատրենտը», «վերոշպիրոնը» եւ այլն:   

Ըստ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունների, խախտումներն առավելապես  գերակշռում են մարզերում, իսկ առավել վատթար վիճակ է հատկապես Շիրակի մարզում, որտեղ մրցույթներ ընդհանրապես չեն իրականացվել: Բարվոք իրավիճակ չէ նաեւ Լոռու մարզում, որտեղ չի անցկացվել նախատեսված մրցույթների ավելի քան 50%-ը:

Հանձնաժողովի որոշմամբ, պետական միջոցների յուրացման եւ չարաշահման վերաբերյալ փաստերը անմիջապես կուղարկվեն ՀՀ Գլխավոր դատախազություն:

Դիտումներ: 407 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: