ՈՒրբաթ, 17.05.2024, 05:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 2 » ՏՄՊՊՀ-ն ներեց մարզային անբարեխիղճներին՝ ընդամենը նախազգուշացում
12:51
ՏՄՊՊՀ-ն ներեց մարզային անբարեխիղճներին՝ ընդամենը նախազգուշացում
ՏՄՊՊՀ-ն ներեց մարզային անբարեխիղճներին՝ ընդամենը նախազգուշացում Մարզերում գործող 8 տնտեսվարողներ այսօր՝ նոյեմբերի 2-ին նախազգուշացում ստացան՝ անբարեխիղճ մրցակցության համար: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր ամփոփեց մարզային ստուգայցերի արդյունքները: Ա. Շաբոյանն ասաց, որ մարզերում անբարեխիղճ մրցակցության դեպքերը համարյա նույնն են, ինչ Երեւանում: Շատ տարածված են սփրեդը կարագի անվան տակ վաճառելու դեպքերը, թեեւ խնդիրները, բնականաբար, բազմաթիվ են:

Մարզային տնտեսվարողները Հանձնաժողովի նիստում արդարացան, որ մարզերում «սփրեդ» անունը սպառողներին հայտնի չէ, այդ պատճառով սփրեդը վաճառում են որպես էժան կարագ: Ինչպես «Նալբանդյան եղբայրներ» ՍՊԸ-ի (ք. Վանաձոր) տնօրենն ասաց՝ միտումնավոր չեն խախտել ու գերշահույթներ չեն ունեցել, այսինքն՝ սփրեդը կարագի գնով չեն վաճառել:  Իսկ Աշտարակի «Ավգոռ» սուպերմարկետի գլխավոր հաշվապահն ասաց, որ ներկայում որեւէ նմանատիպ խախտում չկա՝ սփրեդը սպառողին ներկայացնում են որպես սփրեդ:

«Առաջարկում եմ համեմատաբար մեղմ մոտենալ, հաշվի առնելով, որ մարզերում շրջանառության ծավալները փոքր են: Բավարարվենք նախազգուշացում տալով; Բայց եթե երկրորդ անգամ նույն սուբյեկտի մոտ խնդիրներ բացահայտենք, մեր մոտեցումը կլինի շատ խիստ»,- հանձնաժողովի նիստում ասաց Ա. Շաբոյանը; Իրավախախտ ընկերություններն են՝ «Արմեն Ղազարյան» ԱՁ, «Մհեր Բարսեղյան» ԱՁ, «Ավգոռ» ՍՊԸ, «Բազիս Ս.Ա.Ռ.» ՍՊԸ, «Դիետ» ՍՊԸ, «Նալբանդյան եղբայրներ» ՍՊԸ, «Ռոստոմ եւ Զոհրաբ» ՍՊԸ եւ «Սանի սիթի» ՍՊԸ: Բոլոր այդ տնտեսվարողներին հայտարարվեց խիստ նախազգուշացում:

Նշենք, որ Երեւանում տնտեսվարողների մոտ հայտնաբերված նմանատիպ խախտումների համար ՏՄՊՊՀ-ն դրամական տուգանքներ է նշանակել՝ նախորդ տարվա հասույթի մինչեւ 1%-ի չափով: 

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը  ասաց, որ թեեւ Հանձնաժողովի ռեսուրսները սահմանափակ են, իրենք շարունակելու են պարբերաբար ստուգայցեր կատարել մարզերում: Ա. Շաբոյանը կոչ արեց տեղական ինքնակառավարման մարմիններին եւ քաղաքացիներին՝ անբարեխիղճ մրցակցության դեպքերի մասին անպայման տեղյակ պահել Հանձնաժողովին:

ՏՄՊՊՀ-ն հայտնաբերված խախտումների մասին ողջ տեղեկատվությունը կփոխանցի նաեւ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

Դիտումներ: 481 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: