ՈՒրբաթ, 17.05.2024, 04:40 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Փետրվար » 6 » ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը պաշտոնական այցով կմեկնի Արցախ
16:05
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը պաշտոնական այցով կմեկնի Արցախ
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը պաշտոնական այցով կմեկնի ԱրցախԱյսօր` փետրվարի 6-ին, երկօրյա աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կմեկնի Հայաստանի Տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նախատեսվում է ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնական հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի, ինչպես նաեւ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տնտեսական մրցակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես նախորդ տարի կատարված համատեղ աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ կնախանշվեն ընթացիկ տարվա համագործակցության հիմնական ուղղությունները:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստանի ՏՄՊՊՀ եւ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Համաձայն հուշագրի, հանձնաժողովները համագործակցելու են մրցակցային քաղաքականության իրականացման բնագավառում փորձի փոխանակման, օրենքների եւ նորմատիվ իրավական այլ ակտերի մշակման, միջազգային կառույցներին անդամակցելու, համատեղ վարույթների իրականացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների շուրջ:

Դիտումներ: 389 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: