ՈՒրբաթ, 17.05.2024, 06:50 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 20 » Տնտեսական ակտիվության տեմպը հոկտեմբերին շարունակել է նվազել
19:03
Տնտեսական ակտիվության տեմպը հոկտեմբերին շարունակել է նվազել
Տնտեսական ակտիվության տեմպը հոկտեմբերին շարունակել է նվազելՀայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012 թ. հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,2%-ով, տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Նշենք, որ վերջին 2 ամիսներին տնտեսական ակտիվության տեմպը թեեւ կայուն բարձր է 7%-ից, սակայն զիջում է հունվար-օգոստոսի ռեկորդային 8,3% ցուցանիշին:

Հոկտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է տնտեսական ակտիվության 16,5 % անկում, սակայն նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ առկա է 4,9% աճ:

Ամսական կտրվածքով հոկտեմբերի նման մեծ ակումը պայմանավորված է գյուղատնտեսական սեզոնի ավարտով՝ գյուղատնտեսության անկումը մոտ 33% է:

Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արդյունաբերության աճը կազմել է 2,5%, սակայն 10 ամսվա կտրվածքով առկա է աճի տեմպի դանդաղում՝ մինչեւ 10 % (9 ամսվա կտրվածքով 11,6 % էր, իսկ 8 ամսվա կտրվածքով՝ 13,2%):

Տնտեսական ակտիվության աճին ամենաշատը, թերեւս, նպաստել է ծառայությունների ոլորտը (առանց առեւտրի), որտեղ 10 ամսվա կտրվածքով աճը 11 % է, թեեւ հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ արձանագրվել է 0,4% անկում: 

Հունվար-հոկտեմբերին գյուղատնտեսության աճը 8,2% է: Հաշվի առնելով, որ հոկտեմբերը գյուղատնտեսության վերջին ամիսն է, այս ցուցանիշը կարելի է համարել գյուղատնտեսության ամփոփը ողջ տարվա համար:

Սեպտեմբերյան գերակտիվ շրջանից հետո (երբ շինարարությունում գրանցվեց 43% աճ), հոկտեմբերին առկա է որոշ ետընթաց՝ նախորդ ամսվա նկատմամբ 9,9%-ով: Սակայն շինարարությունում անկման տեմպը 10 ամսվա կտրվածքով զգալիորեն նվազել է՝ իջնելով մինչեւ 1,2%, ինչը լավագույն ցուցանիշն է վերջին 3 տարում:

Առեւտրի շրջանառությունը 10 ամսվա կտրվածքով կազմել է 1,6 տրլն դրամ, աճը 3,2% է; Արձանագրվել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության 9,8% աճ (6,5 մլրդ կՎտ/ժամ):

Միջին աշխատավարձը հոկտեմբերին կազմել է 118.1 հազ. դրամ՝ նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշը գերազանցելով 4,4%-ով: Սեպտեմբերի համեմատ միջին աշխատավարձի էական փոփոխություն չկա։

Դիտումներ: 448 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: