ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 8 » Չինաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների ծավալն աճել է 5 անգամ
16:50
Չինաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների ծավալն աճել է 5 անգամ

Չինաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների ծավալն աճել է 5 անգամԱյս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 1 միլիարդ 134.7 միլիոն դոլար։ Դա 111.5 միլիոնով կամ 10.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի հոկտեմբեր ամսվա տեղեկագրում։

Նշված ժամանակահատվածում Հայաստանից արտերկիր ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է 232.7 միլիոն դոլար, ստացվել՝ 1 միլիարդ 367.4 միլիոն դոլար։

Փոխանցումների ծավալով առաջին տեղում Ռուսաստանն է։ Այս տարվա առաջին 10 ամիսներին այս երկրից Հայաստան փոխանցվել է 1.172 միլիարդ դոլար, իսկ հակառակ ուղղությամբ՝ 131 միլիոն դոլար։ Զուտ ներհոսքը Ռուսաստանից Հայաստան կազմել է 1 միլիարդ 41.3 միլիոն դոլար։

Ինչպես երևում է աղյուսակից, փոխանցումների հաշվեկշիը բացասական է 3 երկրների հետ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Չինաստան և Թուրքիա։ Սրանք այն երկրներն են, որտեղից մեծ քանակությամբ ապրանքներ են ներմուծվում ֆիզիկական անձանց՝ անհատ ձեռնարկատերերի կողմից։

Ընդ որում, բավական ուշագրավ է Չինաստանից Հայաստան կատարվող մասնավոր փոխանցումների շեշտակի աճը։ Այսպես, եթե նախորդ տարվա հունվար-հոկտեմբերին այս երկրից ֆիզիկական անձինք Հայաստան էին փոխանցել 529 հազար դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվն աճել է ավելի քան 5 անգամ՝ հասնելով 2.7 միլիոն դոլարի։ Չնայած դրան, Չինաստան-Հայաստան մասնավոր փոխանցումների հաշվեկշիռը շարունակում է մնալ բացասական՝ 6.1 միլիոն դոլարի չափով։

Դիտումներ: 363 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: