ՈՒրբաթ, 17.05.2024, 04:40 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 14 » Ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակիցը 30 հազար դոլար կաշառքով փորձել է վերականգնել կորցրած աշխատանքը
14:01
Ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակիցը 30 հազար դոլար կաշառքով փորձել է վերականգնել կորցրած աշխատանքը
Ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակիցը 30 հազար դոլար կաշառքով փորձել է վերականգնել կորցրած աշխատանքըճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ սպայական վաշտի հրամանատարի տեղակալի պաշտոնից ազատված 42-ամյա Ա.Ղ-ն 30 հազար դոլար կաշառքի միջոցով փորձել է  նորից վերականգնել կորցրած աշխատանքը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

42-ամյա  Ա. Ղ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա միջնորդի միջոցով փորձել է առանձնապես խոշոր չափերի կաշառք տալ, որպեսզի Ճանապարհային ոստիկանությունում կրկին աշխատանքի ընդունվի: Ա.Ղ-ն  2011 թվականի դեկտեմբերի 5-ից  է ազատվել ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ սպայական վաշտի հրամանատարի տեղակալի պաշտոնից եւ գրանցվել  ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում:

Սակայն կաշառք տալու միջոցով կրկին պաշտոնի նշանակվելու համար 2012 թվականի հունիսի 28– ին ծանոթացել է Ա. Հ-ի եւ Ա. Մ-ի հետ, ովքեր, նախնական համաձայնությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մոլորության մեջ են գցել նրան եւ հավաստիացրել, թե ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդական Հ. Ս-ը 30.հազար ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց կարող է պաշտոնեական դիրքն օգտագործել եւ նպաստել ճանապարհային ոստիկանության վերոհիշյալ գումարտակում վաշտի հրամանատարի պաշտոնում նշանակվելու հարցում։ Համաձայնելով տալ պահանջվող կաշառքը Ա.Ղ-ը նույն օրը Ա. Հ-ին անձամբ տվել է 25 հազար, իսկ հաջորդ օրը 5 հազար ԱՄՆ դոլար՝ վերջինիս միջոցով ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդական Հ. Ա-ին որպես կաշառք տալու համար, սակայն Ա. Հ-ը եւ Ա. Մ-ը խաբեությամբ հափշտակել եւ տիրացել են առանձնապես խոշոր չափերի 12.558.900 դրամին համարժեք 30 հազար ԱՄՆ դոլարին:

Քրեական գործ է հարուցվել 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` կաշառք տալը, որը կատարվել է  առանձնապես խոշոր չափերով: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ  3-7 տարի ժամկետով: Գործը վարույթ է ընդունվել նոյեմբերի 9-ին, առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Դիտումներ: 344 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: