ՈՒրբաթ, 17.05.2024, 07:53 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 28 » Վ. Սաֆարյան. Այս տեմպերով ստիպված կլինենք սպասել շատ երկար տարիներ
19:54
Վ. Սաֆարյան. Այս տեմպերով ստիպված կլինենք սպասել շատ երկար տարիներ
Վ. Սաֆարյան. Այս տեմպերով ստիպված կլինենք սպասել շատ երկար տարիներ

«2013թ.-ի բյուջեն որոշակի առաջընթաց ապահովում է և ծախսերի, և եկամուտների մասով: Սակայն պետք է նկատել, որ կառավարության բյուջետային քաղաքականության նկատմամբ հասարակության պահանջները ավելի մեծ են:

 Մենք ցանկանում ենք էական փոփոխություններ տեսնել տարվող տնտեսական քաղաքականության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներին, ըստ panorama.am-ի, այսօր հայտարարել է «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:

«Շարունակել այս նույն կուրսը և ամեն տարի 100 մլրդ դրամով ավելացնել բյուջեի ծախսային մասը՝ ակնկալելով, որ դա մեզ բարեկեցություն կբերի, ստիպված կլինենք սպասել շատ երկար տարիներ: Պետք է կարողանանք ավելի կտրուկ քայլեր կատարել, որպեսզի էական և շոշափելի առաջընթաց ապահովենք»,- ընդգծել է բանախոսը:

Նրա համոզմամբ, պետությունը պետք է սկսի ներդրումներ անել մասնավոր հատվածում և ավելի արդյունավետ սկսի աշխատել, քանի որ տնտեսության պետական կարգավորումն այսօր ավելի քան անհրաժեշտ է:

Նշելով, որ անհրաժեշտ է ավելի շոշափելի քայլեր իրականացնել, Վ. Սաֆարյանը առանձնացրել է դրանցից մի քանիսը: Մասնավորապես, «Նաիրիտ» գործարանի օրինակը բերելով, նա նշել է, որ նրա արդյունավետ գործարկման համար անհրաժեշտ է կազմակերպել համատեղ արտադրություն՝ ներգրավելով նաև դրսի ներդրողներին: Հաջորդ էական քայլը, ըստ նրա, պետք է արվի հումքի արտահանման ոլորտում:

«Բավական է, որ մենք արտահանում ենք տարբեր տեսակի հումք: Պետք է պատրաստի արտադրանք արտահանենք: Բավական մեծ քանակության պղնձի խտանյութ ենք արտահանում, որի մեջ պղնձի պարունակությունը 28% է, սակայն դրանցում կան ոսկի, արծաթ և տարբեր մետաղներ, որոնք խտանյութի հետ միասին գնում են և չեն կորզվում: Ապրանք արտադրողներս որոշակի ուսումնասիրություն ենք կատարել և առաջարկում ենք Զանգեզուրում կառուցել քիմիկա-մետալուրգիական կոմբինատ, որից տարեկան կարելի է ունենալ մոտ 2 մլրդ ԱՄՆ դոլար շահույթ»,- նշել է բանախոսը և հավելել, որ այդ գործում կարելի է ներգրավել չինացի ներդրողների, քանի որ նրանք մետաղների մեծ պահանջարկ ունեն:

Սաֆարյանի կարծիքով, այդ կոմբինատը կարող է նպաստել Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմանը, քանի որ չինական կողմի կամ այլ երկրների հետ համագործակցելու պարագայում արտադրանքը պետք է արտահանվի: Բացի այդ, կոմբինատը լրացուցիչ, շուրջ 12 հազար նոր աշխատատեղեր կարող է ապահովել:

Կոմբինատի գործարկումը կարող է որոշակիորեն նպաստել նաև փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, քանի որ այդ արդյունաբերական կառույցի սպասարկումն ապահովելը կպահանջի մի քանի տասնյակ փոքր ձեռնարկությունների առկայություն:

«Փոքր ու միջին բիզնեսի կայանալը ուղղակիորեն պայմանավորված է մեծ բիզնեսի լինելիության հետ»,- նշել է Վազգեն Սաֆարյանը և հավելել, որ վերոնշյալ առաջարկները մոտ ժամանակներս ներկայացվելու է կառավարությանը:

Դիտումներ: 475 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: