ՈՒրբաթ, 17.05.2024, 07:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 26 » Վարչապետ. դրամական փոխանցումը Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի, որովհետեւ հայերի երկու երրորդն ապրում է արտասահմանում
17:00
Վարչապետ. դրամական փոխանցումը Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի, որովհետեւ հայերի երկու երրորդն ապրում է արտասահմանում
Վարչապետ. դրամական փոխանցումը Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի, որովհետեւ հայերի երկու երրորդն ապրում է արտասահմանումՎարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երեւանում մեկնարկած «ԱՊՀ դրամական փոխանցումներ. զարգացման հեռանկարներ, նոր թրենդներ եւ տեխնոլոգիաներ» խորագրով համաժողովի բացմանը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին կառավարության մամուլի ծառայությունից, կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայերի 2/3-րդն ապրում է արտերկրում, ինչը նշանակում է, որ դրամական փոխանցումները Հայաստանի համար ունեն առաջնային նշանակություն: «Մենք պարտավոր ենք նայել ապագային՝ փորձելով վեր հանել այն բոլոր մարտահրավերներն ու ռիսկերը, որոնք հնարավոր են այս բնագավառում: Այդ տեսակետից, այս համաժողովն ունի կարեւոր նշանակություն, քանի որ ձեր փորձը եւ գիտելիքները թույլ կտան վեր հանել դրամական փոխանցումների զարգացման առաջնային ուղղությունները»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այսօրվա գիտատեխնիկական զարգացումները՝  նոր տեխոնոլագիաները, էլեկտրոնային համակարգերը, մեծապես կապված են այս ոլորտի հետ, ուստի Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկրում ինֆորմացիոն համակարգերի զարգացմանը եւ, ընդհանրապես, հեռահաղորդակցության բնագավառին: «Այս ոլորտում վերջին տարիներին մենք լուրջ առաջընթաց ենք արձանագրել եւ տարածաշրջանում առաջատար տեղեր ենք զբաղեցնում՝ ինտերնետ օգտագործողների քանակով, ինտերնետի գնով եւ երկրում ինտերնետի ապահովման ծածկույթով: Առաջիկա տարիներին Հայաստանում կիրականացվեն նաեւ այնպիսի բարեփոխումներ, որոնք լուրջ ազդեցություն կունենան նաեւ դրամական փոխանցումների ոլորտի զարգացման վրա»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ հարկային ոլորտում ներդրվում է էլեկտրոնային հաշվետվությունների համակարգ, որից այսօր օգտվում են 10 հազար կազմակերպություններ, իսկ սկսած 2013 թվականից՝ բոլոր հարկ վճարողները հարկային մարմինների հետ կշփվեն բացառապես էլեկտրոնային հաշվետվությունների եղանակով: «Դա նշանակում է, որ  նրանք պետք է ունենան նաեւ էլեկտրոնային ստորագրություն: Կառավարությունը փոքր եւ միջին բիզնեսի համար կսուբսիդավորի էլեկտրոնային ստորագրություն ստանալը: Այսինքն, աստիճանաբար Հայաստանում լավ հիմք է ստեղծվում էլեկտրոնային բանկինգի եւ դրամական փոխանցումների զարգացման համար»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Խոսելով Հայաստանում բանկային ոլորտի վերաբերյալ՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարությանը հաջողվել է կտրուկ ամրացնել այդ համակարգը: «Հայաստանն ունի ուժեղ բանկային համակարգ: Ի տարբերություն ԱՊՀ այլ երկրների՝ ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին ալիքը մեր բանկային ոլորտին չդիպավ, քանի որ բարձր էր կապիտալի մակարդակը եւ լիկվիդայնությունը»,- նշել է գործադիրի ղեկավարը: 

Համաժողովին մասնակցում են ՌԴ, ԱՊՀ, Վրաստանի, Մերձբալթյան երկրների  խոշորագույն բանկերի ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների, բանկային ասոցիացիաների եւ վճարային համակարգերի ներկայացուցիչներ:

Դիտումներ: 385 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: