ՈՒրբաթ, 17.05.2024, 04:40 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 23 » Վարչապետին զեկուցել են ջրօգտագործողների ընկերություններում հայտնաբերված լրջագույն չարաշահումների մասին
21:52
Վարչապետին զեկուցել են ջրօգտագործողների ընկերություններում հայտնաբերված լրջագույն չարաշահումների մասին
Վարչապետին զեկուցել են ջրօգտագործողների ընկերություններում հայտնաբերված լրջագույն չարաշահումների մասին

Հայաստանի վարչապետի հանձնարարականով ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունն ուսումնասիրություն է իրականացրել «Մուսալեռ», «Մասիս», «Նաիրի» եւ «Աշտարակ» ջրօգտագործողների ընկերություններում եւ բացահայտել բազմաթիվ խախտումներ:

• Ստուգված բոլոր ընկերություններում առկա չեն եղել ոռոգման ջրի մատակարարումների  չափաքանակների որոշման վերաբերյալ իրավական ակտեր, ներքին կանոնակարգեր եւ ջրաչափական սարքեր, այսինքն` մատակարարված ջրի չափաքանակի հաշվարկման մեխանիզմը բացակայել է:

• Վերը նշված բոլոր ընկերությունները դեբիտորական պարտքերի դուրսգրումներն իրականացրել են կամայական սկզբունքով` առանց հաշվապահական հաշվառման  քաղաքականության  մշակման եւ իրավական հիմքերի: Պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել նաեւ մատակարարված ջրի դիմաց հասանելիք վարձավճարների եւ անդամավճարների գանձման ուղղությամբ: Օրինակ, «Մասիս», «Մուսալեռ» եւ «Նաիրի» ընկերություններն իրենց 2010 եւ 2011 թվականների ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններում կատարված ծախսերի ծավալը ներկայացրել են մի քանի միլիոն դրամով ավելի, իսկ եկամուտները՝ մի քանի միլիոնով պակաս:

«Մասիս», «Մուսալեռ», «Աշտարակ» եւ «Նաիրի» ՋՕԸ-ների կողմից 2010թ. համեմատ 2011-ին եւ 2012-ի անցած ժամանակահատվածում ջրօգտագործողներին հատկացված ջրի եւ հաշվարկված անդամավճարների հավաքագրման մակարդակը նվազեցնելը հանգեցրել է նախորդ տարիների համեմատությամբ դեբիտորական պարտքերի աճի: Միաժամանակ, ընկերություններն իրենց դեբիտորական պարտքը եւ ստացած հասույթը տեղեկատվական  համակարգչային բազայում հաշվառված պարտքի եւ հասույթի գումարներից պակաս են ներկայացրել՝ կրկին մի քանի միլիոն դրամով:

• Օրինակ, «Մասիս» ՋՕԸ-ի կողմից 2010թ. հունվարի 1-ի դրությամբ դեբիտորական պարտքի գումարը տեղեկատվական համակարգչային բազայում հաշվառված պարտքի գումարից պակաս է ցույց տրվել 3 մլն 288 հազով դրամով, իսկ հաշվեգրված հասույթի գումարը տեղեկատվական բազայում ներկայացված հասույթի գումարից պակաս է ներկայացվել 2 մլն 638 հազար դրամով: Ընկերությունում հաշվապահորեն դուրս է գրվել 18 մլն 353 հազ. դրամի դեբիտորական պարտք, որը տեղեկատվական համակարգչային բազայում չի արտացոլվել: 2011թ. տարեկան արդյունքներով տեղեկատվական համակարգչային բազայում առկա դեբիտորական պարտքերի գումարներից անհիմն կարգով կատարվել է 24 մլն 258 հազ. դրամի նվազեցումներ: Նշվածը կատարվել է այն դեպքում, երբ 2011թ. արդյունքներով հաշվապահական հաշվառմամբ դուրսգրումներ առկա չեն եղել:

•«Մուսալեռ»  ընկերությունում պակաս պարտավորություն է ձեւակերպվել 9 մլն 579 հազար դրամ, «Աշտարակ»-ում՝ 2012 թվականի առաջին կիսամյակում 17 մլն 360 հազար դրամ:

•«Նաիրի» ՋՕԸ-ի կողմից 2010թ. հունվարի 1-ի դրությամբ դեբիտորական պարտքի գումարները տեղեկատվական բազայում հաշվառված պարտքի գումարից պակաս է ցույց տրվել 1 մլն 864 հազար դրամով: Այդ ընկերությունում դեբիտորական պարտքի մնացորդը 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 28 մլն 600 հազ. դրամ, իսկ 2011թ. հունվարի 1-ի դրությամբ` 20 մլն 535.1 հազ. դրամ: Արդյունքում 2012թ. հունվարի 1-ի դրությամբ դեբիտորական պարտքերի մնացորդը տեղեկատվական բազայում արտացոլվածի համեմատությամբ ավելի է ներկայացվել 5 մլն 541 հազար դրամով:

ՀՀ վարչապետին զեկուցվել է նաեւ, որ ստուգված բոլոր ՋՕԸ-երի կողմից վարվող ջրբաշխիչ մատյաններում եւ տեղեկատվական բազաներում արտացոլված ջրտուքի տվյալների միջեւ առկա են եղել անհամապատասխանություններ:

• 2011թ.-ին «Մուսալեռ» եւ «Նաիրի» ՋՕԸ-երում, առանց համապատասխան հանձնման-ընդունման ակտերի առկայության, համապատասխանաբար, 19 մլն 509 հազար եւ 222 մլն 283 հազար դրամ, մուտքագրվել են` որպես հիմնական միջոցներ եւ ձեւակերպվել որպես ակտիվներին վերաբերող շնորհ: Նշված ձեւակերպումները կատարելիս գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր չեն կնքվել եւ նոտարական վավերացում չեն ստացել, ինչպես նաեւ անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքները չեն ստացել համապատասխան  պետական գրանցում:

• Միաժամանակ, «Նաիրի» ՋՕԸ-ի կողմից շահագործված 28 մլն 294 հազար դրամի հիմնական միջոցներն ընկերությունում համապատասխան հաշվապահական ձեւակերպում եւս չեն ստացել:

• Վերը նշված ընկերություններում արձանագրվել են նաեւ ծախսերը հիմնավորող սկզբնական հաշվառման փաստաթղթերի բացակայություն, ինչպես նաեւ ձեռք բերված վառելիքի ծախսերն իրականում եղածից ավելին ներկայացնելու փաստեր:

• Ստուգված բոլոր ընկերությունները պետական դրամաշնորհի հաշվին նախագծային եւ շինարարական  աշխատանքները կազմակերպելիս չեն առաջնորդվել «Գնումների մասին»  ՀՀ օրենքի պահանջներով:

• «Մասիս», «Մուսալեռ» եւ «Աշտարակ» ՋՕԸ-ների  կողմից նախատեսված շինարարական աշխատանքների համար չեն կազմվել համապատասխան նախագծային..

• «Մասիս», «Մուսալեռ» եւ «Աշտարակ» ՋՕԸ-ների  կողմից նախատեսված շինարարական աշխատանքների համար չեն կազմվել համապատասխան նախագծային փաստաթղթեր եւ աշխատանքի գինը որոշող նախահաշիվներ:

• «Մասիս» ՋՕԸ-ում պետական դրամաշնորհի հաշվին կատարված շինարարական աշխատանքների ստուգմամբ պարզվել է, որ չկատարված շինարարական աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է 15 մլն 824 հազար դրամ: Նշված գումարներից  ենթակա է վերականգնման 11 մլն 81 հազար դրամը: «Մուսալեռ» ՋՕԸ-ում պետական դրամաշնորհի հաշվին կատարված շինարարական աշխատանքների գծով  թույլ տրված հավելագրման ծավալը կազմում է 600 հազար դրամ:

Այս ամենի արդյունքում ՀՀ վարչապետը հանձնարարել է համապատասխան մարմիններին բացահայտված դեպքերի արդյունքում բոլոր մեղավորներին ենթարկել պատասխանատվության:

Դիտումներ: 352 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: