ՈՒրբաթ, 17.05.2024, 09:18 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 15 » Վարչապետն ընդունել է Լատվիայի ԱԳ նախարարին
15:33
Վարչապետն ընդունել է Լատվիայի ԱԳ նախարարին
Վարչապետն ընդունել է Լատվիայի ԱԳ նախարարինՀայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին կառավարությունում, վարչապետը նշել է. «Մենք մեծապես կարեւորում ենք Լատվիայի հետ հարաբերությունների զարգացումը եւ պատրաստ ենք ջանքեր գործադրել՝ երկկողմ բազմակողմանի համագործակցության խորացման համար»:

Լատվիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը եւս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբարերությունների ընդլայնմամբ՝ տարբեր բնագավառներում:

Անդրադառնալով երկկողմ տնտեսական համագործակցությանը՝ զրուցակիցները կարեւորել են հայ-լատվիական առեւտրաշրջանառության մակարդակի բարձրացումը: Նշվել է, որ ներկայում ինտենսիվ աշխատանքներ են տարվում հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ, որը նոր թափ կհաղորդի երկկողմ տնտեսական կապերի հաստատմանն ու զարգացմանը:

Էդգարս Ռինկեւիչսը ողջունել է ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները եւ վստահություն հայտնել, որ մեր երկիրը ծրագրի մասնակից երկրների շրջանում առաջիններից մեկը կլինի, ում հետ կստորագրվի վիզայի դյուրացման համաձայնագիրը:

Վարչապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շրջանակներում եւ այժմ ավարտվել են վեց փուլերից բաղկացած բանակցությունների երկու փուլերը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խաղաղության եւ անվտանգության հաստատմամբ, փոխարենն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շարունակվում են հնչել ռազմական  հռետորաբանությամբ եւ ոչ կառուցողական հայտարարություններ: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի կողմից ստորագրված հարաբերությունների կարգավորման արձանագրությունները շարունակում են մնալ սառեցված՝ վերջինիս ապակառուցողական քաղաքականության հետեւանքով, ինչն արձանագրել են նաեւ ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ Ռուսաստանը:

Լատվիայի ԱԳ նախարարը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների շուրջ դրական մթնոլորտի ստեղծումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Դիտումներ: 470 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: