ՈՒրբաթ, 17.05.2024, 07:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Հունիս » 1 » Վարչապետն ընդունել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը
23:09
Վարչապետն ընդունել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է
Քուվեյթի Պետության Ազգային ժողովի 
նախագահ Ալի Ֆահդ Ալ Ռաշիդի գլխավորած
պատվիրակությանը:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս
Հայաստանի և Քուվեյթի 
հարաբերությունների ամրապնդմանը և
ընդլայնմանը: Համոզված եմ, որ ձեր 
պատվիրակության այցը նոր թափ է հաղորդելու երկկողմ կապերի 
զարգացմանը», - հյուրերին ուղղված ողջույնի խոսքում նշել է վարչապետ 
Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Քուվեյթի Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է պատվիրակության անդամներին և ընդգծել, որ այցի նպատակն է ամրապնդել և զարգացնել երկու երկրների հարաբերությունները:

Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել կրթության և մշակույթի ոլորտներում ծավալված գործակցության ընթացքից (մշակույթի օրերի անցկացում Քուվեյթում և Հայաստանում, կրթաթոշակների տրամադրում հայ ուսանողներին` Քուվեյթում ուսանելու համար), ինչպես նաև ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնել Սիրիայից տարհանված և Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերին Քուվեյթի Պետության կողմից ցուցաբերվող նյութական օժանդակության համար:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում կարևորվել է հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Երկուստեք առաջնային է համարվել օդային ուղիղ հաղորդակցության ստեղծումը, և վարչապետը նշել է, որ այդ հարցը կներառվի միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգ: 

Տիգրան Սարգսյանը հյուրերին է ներկայացրել ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթությունները և անդրադարձել համագործակցության հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին` գյուղատնտեսական ապրանքների արտահանում, հանքահումքային և քիմիական արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, ֆինանսական համակարգ, առողջապահական զբոսաշրջություն: Ներկայացված տեղեկատվությանն ի պատասխան Քուվեյթի ԱԺ նախագահը նպատակահարմար է համարել քուվեյթյան գործարարների պատվիրակության այցը մեր երկիր` ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և հեռանկարային ծրագրերը քննարկելու նպատակով: 

Պատվիրակության անդամները վարչապետից հետաքրքրվել են Հայաստանում օտարերկրյա ներդրողների համար գործող օրենսդրական և հարկային դաշտի մանրամասներով: Վարչապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի «Doing Business» ինդեքսով աշխարհի 184 երկրների շարքում Հայաստանն զբաղեցնում է 32-րդ տեղը, ինչը վկայում է մեր երկրում բարենպաստ բիզնես միջավայրի և լիբերալ հարկային դաշտի առկայության մասին: Նա հավելել է, որ «Զարգացման հայկական գործակալությունը» Քուվեյթի պատվիրակությանը մանրամասն տեղեկատվություն կտրամադրի Հայաստանում արտասահմանյան ներդրողների համար գործող օրենսդրության և հարկային արտոնությունների վերաբերյալ Վարչապետն իր ողջույններն ու Հայաստան այցելելու հրավերն է փոխանցել Քուվեյթի Պետության վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ-Սաբահին: Իր հերթին Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ Ռաշիդը վարչապետ Տիգրան Սարգսյանին հրավիրել է Քուվեյթ:
 
Դիտումներ: 287 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: