ՈՒրբաթ, 17.05.2024, 09:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 26 » Վարչապետը ծանոթացել է սննդի եւ դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիայի գործունեությանը
16:57
Վարչապետը ծանոթացել է սննդի եւ դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիայի գործունեությանը
Վարչապետը ծանոթացել է սննդի եւ դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիայի գործունեությանըՎարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում «Տոնուս-լես» ընկերության կառուցած սննդի եւ դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիա: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը ՀՀ էկոնոմիկայի եւ Առողջապահության նախարարներ՝ Տիգրան Դավթյանի ու Դերենիկ Դումանյանի ուղեկցությամբ շրջել է լաբորատորիայում՝ ծանոթացել փորձագիտական աշխատանքների ընթացքին:

Ըստ կառավարության հաղորդագրության՝ ներդրումային ծրագիրը կազմել է մոտ 1.3 մլրդ դրամ, որի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ կնքված համապատասխան պայմանագրի համաձայն՝ ծրագրի շրջանակներում կստեղծվի առնվազն 50 աշխատատեղ, որից 20-ն արդեն իսկ ստեղծվել է: Ընկերությունում այժմ աշխատում է 97 մարդ` 100 հազ. դրամ միջին աշխատավարձով:

Վարչապետը մեծապես կարեւորել է նման ժամանակակից լաբորատորիայի գործունեությունը՝ նշելով, որ հանրապետության բոլոր սնունդ արտադրողները պարտավոր են հանրությանը մատուցել բարձրորակ արտադրանք, հակառակ պարագայում նման լաբորատորիաների միջոցով անմիջապես կպարզվեն բոլոր թերությունները: «Մեր նպատակն է հանրապետությունում ստեղծել նման լաբորատոր փորձագիտական ցանց, առանց որի եզրակացության՝ որեւէ արտադրանք չի մատուցվի հանրությանը»,- ասել է Տիգրան Սարգսանը:

Ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության որոշմամբ ընկերության կողմից ներմուծված ապրանքների համար մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվել է երեք տարի ժամկետով:

«Տոնուս-լես» ընկերության ղեկավար Լեւոն Հակոբյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ նման արտոնություն տրամադրելու համար, եւ նշել, որ առանց դրա հնարավոր չէր լինի իրականացնել այս ներդրումային ծրագիրը:

Լաբորատորիան հնարավորություն է տալիս հանրապետությունում արտադրվող, ինչպես նաեւ ներկրվող դեղերի ու սննդի համար իրականացնել որակի եւ կենսահամարժեքության, ինչպես նաեւ կենսաբանական եւ մանրէաբանական փորձաքննություններ` նպաստելով դրանց որակական չափանիշների ապահովմանը, որն էլ իր հերթին կխթանի տեղական որակյալ ապրանքների արտադրությունը եւ արտահանումը:

Լաբորատորիան ունի գերմանական, շվեյցարական, ճապոնական եւ իսրայելական արտադրության ժամանակակից սարքավորումներ, որոնց արժեքը նախապես պետք է կազմեր մոտ 310 մլն դրամ, սակայն աշխատանքների իրականացման արդյունքում այն արդեն իսկ գերազանցում է 470 մլն-ը:

Ներկայում ընթացքի մեջ է լաբորատորիայի միջազգային ISO 9001-2008 հավատարմագրման հետ կապված գործընթացը:

Դիտումներ: 333 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: