ՈՒրբաթ, 17.05.2024, 10:02 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 1 » Վարչապետը հրավիրում է ընդդիմադիրներին՝ համատեղ պայքարել կոռուպցիայի դեմ
12:53
Վարչապետը հրավիրում է ընդդիմադիրներին՝ համատեղ պայքարել կոռուպցիայի դեմ
Վարչապետը հրավիրում է ընդդիմադիրներին՝ համատեղ պայքարել կոռուպցիայի դեմՀայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը վաղը՝ նոյեմբերի 2-ին հրավիրելու է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որին կհրավիրվեն նաեւ ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչները: Այդ մասին ՀՀ վարչապետը հայտարարեց այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ կառավարության նիստում: 

Նա տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի կողմից հանձնարարական է ստացել ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը, այնպես, որ արդյունքները լինեն շոշափելի եւ տեսանելի: «Կոռուպցիայի դեմ պայքարի վիճակը մեզ չի բավարարում»,- ասաց Տ. Սարգսյանը: Նրա խոսքով՝ հարկավոր է ուժեղացնել համագործակցությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այդ նպատակով կառավարության անդամներին առաջարկվեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին ներկայացնել այն հասարակական կազմակերպությունների ցանկը, որոնց հետ  նպատակահարմար է համագործակցել: «Ճիշտ կլինի նաեւ հրավիրել ընդդիմադիր կուսակցություններին, որպեսզի համագործակցեն եւ ներգրավվեն»,-ասաց Տ. Սարգսյանը:

Դիտումներ: 322 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: